Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, և ահա, թե ինչու կյանքում երբեք չեմ ծննդաբերի

LIFE

Ներկայացնում ենք մանկաբարձ-գինեկոլոգ Լեա Տորեսին: Նա կարծում է, որ ինքը երբեք երեխա չի ունենա:

Ներկայացնում ենք բժիշկ Տորեսի նամակը.

«Հղիությունը սարսափելի փորձառություն է: Համենայն դեպս, դա այն է, ինչ ինձ ասում են որոշ հղիներ: Նրանց մեծ մասն իմ հիվանդներն են: Ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, ուստի լավ գիտակցում եմ՝ ինչու է հղիությունն իսկական սարսափ: Բարեբախտաբար, ես ստիպված չեղա անցնել դրա միջով: Եվ ես երբեք չեմ հղիանա և չեմ ծննդաբերի:

Փաստը, որ շատ մարդիկ ուզում են ամեն առավոտ տառապել սրտխառնոցից, թութքից և շատ այլ հիվանդություններից, ինձ մինչև հոգուս խորքն ապշեցնում է:

Ես անկեղծորեն չեմ կարողանում հասկանալ՝ մարդիկ ինչպես են նման բանի գնում, ուստի իմ հիվանդներից մեկին խնդրեցի մի քանի բառ գրել հղիության մասին: Դրանք ամբողջովին մեջբերում եմ.

«Եթե երեխաներ ունենալու իմ մեծագույն ցանկությունը չլիներ, ես երբեք դրան չէի գնա: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ովքեր որոշում են երբեք երեխա չունենալ, քանի որ հղի լինելը սարսափելի է… Սրտխառնոցը միշտ ինձ հետ է: Սա իմ երրորդ հղիությունն է, հիմա ես 37-րդ շաբաթում եմ, սիրտս դեռ խառնում է: Եվ արցունքներ: Դու ամեն օր առանց պատճառի լաց ես լինում: Երբ արցունքներից հոգնում ես, սկսում ես զայրանալ քեզ վրա և վիճում ես ամուսնուդ հետ: Հենց այնպես: Որպեսզի լաց լինելու ևս մեկ պատճառ լինի: Լինում է, որ օդ չի լինում շնչելու: Դժվարանում է տանը շարժվելը: Ամեն ինչդ ցավում է, պարզապես ուզում ես դադարել գոյություն ունենալ, որովհետև այդ ամենն այնքան դժվար է:

Ես այսպես կասեմ՝ ծննդաբերությունը լավագույն պահն է, որի շնորհիվ վերջանում է այդ ամբողջ ցավը: Եվ ես չեմ չափազանցնում: Դու քեզ հրաշալի ես զգում ոչ որովհետև հալվում ես երեխայի հանդեպ սիրուց, այլ որովհետև դուք վերջապես առանձնացաք իրարից: Երեխան վերցրեց կյանքիդ մի մասը, փոխարենը՝ մի քանի անգամ թեթևացար:

Ես իմ երեխաներին սիրում եմ աշխարհում ամեն ինչից շատ: Եվ այդ պատճառով ես երրորդ անգամ եմ անցնում այդ ամբողջ դժոխքի միջով: Երեխաները կյանքս լիարժեք դարձրին, բայց հիմա երբեք չեմ ձևացնի, թե հղիությունը կյանքի ամենամոգական և գեղեցիկ շրջանն է: Այդպես չէ»:

Բացի դրանից՝ հղիությունը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Կնոջ օրգանիզմն 9 ամսում վերադասավորվում է: Մեծանում է դիաբետի, հիպերտոնիայի, սրտային անբավարարության առաջացման ռիսկը: Հղիները հաճախ ջղաձգություններից են բողոքում: Ուսումնասիրության համաձայն՝ հղիության ընթացքում մահանալու ռիսկն ավելի մեծ է, քան ընդհանուր անզգայացման, ակվալանգով սուզվելու, ինքնաթիռով թռչելու դեպքում: Հղիության և ծննդաբերության ընթացքում մահվան ռիսկը 10 անգամ մեծ է հղիության արհեստական ընդհատումից մահվան ռիսկից:

Կանանց դատապարտումը, ովքեր որոշում են չծննդաբերել, նաև հղիության արհեստական ընդհատման արգելքը կարելի է համեմատել ակվալանգով սուզվել չցանկանալու արգելքի հետ:

Հասարակության մեջ հղիությունը և ծննդաբերությունը դիտարկվում են որպես կանանց պարտականությունը: Ինչու չենք հերոսացնում երեխա ունեցած կանանց:

Ծննդաբերել չցանկանալը նորմալ է: Բայց մենք, միևնույն է, դատապարտում ենք հղիությունն ընդհատող կամ երեխա ունենալ չցանկացող կանանց: Անձամբ ես հրաշալի հասկանում եմ, որ երեխա կրելը շատ դժվար է: Եվ գնալով դրանում ավելի եմ համոզվում: Բայց առանց դրա հնարավոր չէ սերունդ տալ: Իսկ ես… պարզապես չեմ ուզում անձամբ դրան մասնակցել:

Բայց դա ինձ չի խանգարում մնալ ձեզ սիրող բժիշկ»:

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder