Բարսելոնան հետաքրքրված է Բոնուչիի ծառայություններով
SPORT30-ամյա ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչին, «Յուվենտուսից» հեռանալու դեպքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա», վստահեցնում է «Tuttosport»-ը: Վերջին ամիսների ընթացքում ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: «Յուվենտուսն» արդեն հայտնել է, որ մտադիր չէ բաժանվել իր կենտրոնական պաշտպանի հետ: Այդուհանդերձ, եթե անձամբ ֆուտբոլիստը ցանկանա հեռանալ, ապա թուրինցիները պատրաստ կլինեն բանակցություններ վարել: Հիշեցնենք` Լեոնարդոն 2010 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»: Ենթադրվում է, որ 30-ամյա Բոնուչին կարող է մոտ 70 մլն եվրո գնահատվել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



