Վթար Մաշտոցի պողոտայում
SOCIETYՀուլիսի 2-ին, ժամը 04:18-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում` ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում, քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ հյուրանոցի մոտակայքում, «BMW» մակնիշի 34 NL 303 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել մայթեզրի արգելապատնեշին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր՝ 1996 թ. ծնված Ռ. Ա.-ը արգելափակվել է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Դեպքի վայր են մեկնել եւս մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ռ. Ա.-ին, ով ավտոմեքենայի մյուս ուղեւորներ՝ 1996 թ. ծնված Ն. Հ.-ի եւ 2001 թ. ծնված Հ. Ս.-ի հետ հոսպիտալացվել է «Սուրբ Գր.Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները Ռ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ն. Հ.-ինը եւ Հ. Ս.-ինը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:



