Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ճամբարակի ոսկու խանութի գողության գործով քննիչը հեռախոսն է իրենով արել, իրեղեն ապացույցներից 149 կտոր ոսկին էլ չկա՝ փոխել են. մանրամասներ

SOCIETY

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է Ճամբարակի ոսկու խանութից գողության գործով դատավարությունը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել է, որ իրեղեն ապացույց ճանաչված 193 կտոր ոսկուց միայն 44 է պատկանում խանութի սեփականատիրոջը, իսկ մնացածը փոխել են և դրա փոխարեն ներկայացրել սովորական մետաղներ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործով փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Իրեղեն ապացույցները, երբ բերեցին դատարան և զննվեցին, տուժողը հայտարարություն կատարեց, որ շուրջ 198 կտոր ոսկուց  ընդամենը 40-ն է, որ իրեն է պատկանում, մնացածը փոխված էին և ոսկի չէին: Ընդամենը 40 կտորը ճանաչեց տուժողը, մնացածն այլ ապրանք էր»,-ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանը հայտնեց, որ այդ փաստով  դատավոր Պետրոսյանն այդ օրը դիմել  է Հատուկ քննչական ծառայություն.«40 կտորը, որը տուժողը ճանաչել էր, այլևս չվերադարձվեց, որովհետև նոր քրեական գործ հարուցելու խնդիր ծագեց»:

 Tert.am-ի հարցմանն ի պատասխան,թե արդյոք գործով քննիչներին մեղադրանք առաջադրվե՞լ է իրեղեն ապացույց ոսկիները այլ մետաղներով փոխարինելու փաստի առթիվ, Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով` քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ: 

«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի քննվում է նույն մարզի բնակիչ Հ. Հ.-ի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության վերաբերյալ  քրեական գործը: Դատաքննության ժամանակ` 11.05.2017թ.-ին, պարզվել է, որ հիշյալ քրեական  գործով տուժող Հ. Հ.-ին պատկանող և նախաքննության  ընթացքում իրեղեն ապացույց ճանաչված 203 ոսկյա զարդերից դատարան  ներկայացված և հետազոտման համար բացված փաթեթներում փաստացի առկա  են եղել միայն 193-ը: Ընդ որում, տուժողը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ հիշյալ 193 զարդերից միայն 44-ն են ոսկյա, իսկ մնացած զարդերն արծաթից են կամ բիժուտերիա է: 

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով իրեղեն ապացույցների հափշտակություն կատարելու դեպքի  առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,-հայտնեցին ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

Պարզվեց, նույն գործով,բացի այն, որ ոսկիները չկան, գործով քննիչներից  Դավիթ Շահբազյանի դեմ ևս մեղադրանք է առաջադրվել  և արդեն դատավճիռ կա: Քննիչն ամբաստանյալի հեռախոսը չի կցել գործին։


Գործով մեղադրյալ Անդրանիկ Աբրահամյանի պաշտպան Ժորա Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի հեռախոսը քննիչը չի արձանագրել, ինչի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ և Դավիթ Շահբազյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով.«Քննիչը վերցրել է 55.000 ՀՀ դրամ արժողությամբ հեռախոսը, հենց այդ պահին փոխել է հեռախոսահամարը և բջջային հեռախոսը շահագործել իր հայեցողությամբ: Դավիթ Շահբազյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ ուրիշի գույքն օգտագործելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ այն սահմանված կարգով չի արձանագրել, չի առգրավել ու չի կցել քրեական գործի նյութերին»:

Նշենք, որ Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝  Արտյոմ Աբրահամյանին  և Անդրանիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք հանցավոր համաձայնության գալով ավազակային  հարձակմամբ ոսկյա իրեր հափշտակելու նպատակով Երևան քաղաքից գնացել են Ճամբարակ քաղաք և ապօրինի մուտք են գործել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ  փողոցի 9 շենք 48 հասցեում գտնվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մեծածախ  առևտրի գործունեություն իրականացնող Համբարձում Հարությունյան ԱՁ-ի սրահ ,ավազակային հարձակում են գործել վաճառողուհի  Շուշիկ Պետրոսյանի նկատմամբ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի հասնող 9.005.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը, և միասին դիմել են փախուստի:

Անդրանիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով:

Արտյոմ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի , 325-րդ հոդվածի 2-րդ մասի և 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Նշենք, որ բացի քննիչների գործունեության հետևանքով  առաջացած քրեական գործերից, կալանավորված է նաև այն դատավորը, ում վարույթում քրեական գործը քննվում էր: Գեղարքունիքի մարզի դատավոր Աղվան Պետրոսյանը կալանավորված է , նա մեղադրվում  է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ: Նրա լիազորությունները  կասեցվել են:

Գործն այժմ մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին։

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League