ԱՄՆ-ի գիշերային ակումբներից մեկում հրաձգության հետևանքով տուժածների թիվն ավելացել է
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Լիթլ Ռոք քաղաքի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 28-ի, որոնցից 25-ը հրազենային վնասվածքներ են ստացել:
РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են քաղաքի ոստիկանությունից: Եվս երեք մարդ տուժել է այլ պատճառներով: Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հաղորդվում էր 17 տուժածի մասին, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում:
Հիշեցնենք, որ անհայտ անձը Power Lounge ակումբում կրակ էր բացել հուլիսի 1-ի գիշերը: Իրավապահ մարմինների վարկածով` միջադեպի պատճառ է հանդիսացել այցելուների միջև ծագած հակամարտությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



