Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Ես երբևիցե չէի մտածել, որ նման բան կլիներ իմ կյանքում. Հայկ Աֆրիկյան

LIFE

Citylife.am-ը այսօր զրուցել է սիրված դերասան և ռեժիսոր Հայկ Աֆրիկյանի հետ:

Citylife.am- Փոքր հասակում բավականին աշխույժ և չարաճճի երեխա եք եղել: Ի՞նչ է փոխվել տարիների ընթացքում. չէ՞ որ հարցազրույցներում նշում եք, որ այժմ շատ ամաչկոտ եք իրական կյանքում: 
Հայկ – Փոքր ժամանակ շատ աշխույժ եմ եղել, և հարազատներս էլ ասում են, որ դեռ փոքրուց շատ խելացի եմ եղել և իմ մտածելակերպով տարբերվել եմ իմ մյուս հասակակիցներից: Բայց մեծանալով մարդ ավելի հանդարտ է լինում և փորձում է յուրաքանչյուր իրադարձության նայել համապատասխան ձևով: Այդ հասակում ինձ ավելի շատ դաստիրակել է տատիկս և դա հիմք է ծառայել, որ ես այսօր այնպիսին եմ, ինչպիսին, որ կամ և շատ ուրախ եմ, որ հենց այդպիսի մանկություն եմ ունեցել, որովհետև շատ կարևոր է, որ երեխային դեռ փոքրուց տան ճիշտ դաստիրակություն, ճիշտ ուսում, ընտանեկան ջերմություն և վերաբերմունք: Իմ կարծիքով մարդ ինչ տեսակով ծնվում է, կյանքի մյուս տարիներին սկսվում է այդ տեսակի ձևավորումը և կարծում եմ, որ էությունս չի փոխվել: Եթե ես մի օր փոխվեմ դա կնշանակի, որ ոչ թե աշխարհն է վատը, այլ՝ ես: Մարդ պետք է մնա մարդ, և չպետք է փոխվի ո՛չ հարվածների ժամանակ, ո՛չ վերելքների:

Citylife.am- Դուք ցանկություն եք ունեցել ուսումը շարունակել բժշկական համալսարանում, ո՞րն էր պատճառը, որ այդ ուղղությամբ չշարունակեցիք Ձեր ուսումը:
Հայկ – Ես բավականին երկար ժամանակ պարապեցի կենսաբանություն, քիմիա նաև որոշ ժամանակ անց ֆիզիկա և ցանկություն ունեի ընդունվել բժշկական համալսարան` վիրաբուժական բաժին, բայց մի օր մանկությանս ընկերը` Աշոտը ինձ ասաց, որ ընդունվել է մանկավարժական համալսարանի ռեժիսուրա բաժինը, ինձ շատ հետաքրքրեց և մի օր նրա հետ գնացի իրենց ռեժիսուրական դասին: Ես հասկացա, որ դա մի ուրիշ աշխարհ է, որտեղ մարդիկ կարողանում են ստեղծագործել և դա իմ հոգուն ավելի մոտ էր: Այդ օրը ինձ համար շրջադարձային եղավ, և ես որոշեցի գնալ այդ ուղղությամբ, ի վերջո հասկացա, որ պետք է ընդունվեմ թատերական ինսիտուտ և հայտ ներկայացնելու ժամանակ նշեցի միայն դրամ թատրոն` ռեժիսուրա։ Խնդիր կար, որ եթե ես այդ տարի չընդունվեի, ապա բանակ պետք է գնայի, բայց պարապելով ընդհամենը 3 ամիս, բարեբախտաբար, ես ընդունվեցի:

Citylife.am- Կարելի է ասել, որ դուք Ձեզ փորձել եք տարբեր ոլորտներում՝ մոդել, երգիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար։ Այդ ոլորտներից ո՞րը դարձավ Ձեզ համար ավելի հոգեհարազատ:
Հայկ – Երաժշտական կրթություն չունեմ, բայց երգը ինձ հետ միշտ կմնա․նպատակ ունեմ, որ գոնե 2 սոլո երգ ունենամ, իսկ ռեժիսորի և դերասանի գործը դա իմ էությունն է: Այս երեքն էլ համարում եմ ինձ հոգեհարազատ:

Citylife.am- Ձեր հարցազրույցներից մեկում նշում եք, որ Ձեզ ներքուստ համարում եք տխուր մարդ, բայց միևնույն ժամանակ` ուրախ անձնավորություն: Ո՞րն է պատճառը, որ Ձեզ ներքուստ տխուր եք համարում:
Հայկ – Իմ մեջ ապրում է երկու տեսակի մարդ: Առաջինը, ով շատ ուրախ է, կատակասեր և երկրորդը, ով ներքուստ տխուր է: Ուղղակի ամեն ինչին խորն եմ նայում և ամեն փոքր քայլը կարող է մինչև հոգուս խորքը վիրավորել: Ճիշտ է, ես հիշաչար չեմ ընդհանրապես և ես անգամ փողոցում, եթե տխուր մարդ եմ տեսնում ինքս տխրում եմ: Տարօրինակ է, բայց հոգեբանության 4 տեսակն էլ իմ մեջ կա:

Citylife.am- Երբևէ եղե ՞լ է ինչ-որ դեպք, որից հետո հիասթափություն եք ապրել ինքներդ Ձեզնից:

Հայկ– Ո՛չ, չի եղել այդպիսի դեպք, որ ես ինձնից խորը հիասթափություն ապրեմ: Ուղղակի իմ կյանքում եղել է դեպք, որից հետո ես ինքս ինձանից շատ եմ նեղվել, որովհետև կան բաներ, որ չի կարելի, բայց դա ժամանակի հարց է, և ամեն բան իր տեղն է ընկնում:

Citylife.am- Հա՛յկ, երբ դարձաք AM փոփ խմբի անդամ ստիպված ընտրություն կայացրեցիք երգարվեստի և թատրոնի միջև, և ի վերջո այդ ժամանակ ընտրեցիք երգարվեստը: Եթե ժամանակը հնարավոր լիներ հետ տալ, դուք կրկին նույն որոշումը կկայացնեի՞ք:
Հայկ – Եթե ժամանակը հնարավոր լիներ հետ տալ, ես կրկին կգայի նույն ճանապարհով, ուղղակի որոշ բաներ այլ կերպ կանեի: Այդ ժամանակ ես աշխատում էի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում և մի օր կանգեցի ընտրության առջև, որովհետև AM boy band-ում լինելով ես չէի կարող զբաղվել այլ գործով: Ճիշտ է, թատրոնը ինձ համար մի ուրիշ հորիզոնականում է, որվհետև կարծում եմ, որ դերասան և ռեժիսոր ասելուց, միանգամից հասկանում ենք թատրոն: Երկուսն էլ այնպիսին էին, որ պետք է մեկը ընտրեի, բայց քանի որ փոքրուց միշտ ցանկացել եմ երգով զբաղվել. դա ինձ համար մի ուրիշ տարերք էր: Բացի այդ, կարևոր չէ դերասանը կամ ռեժիսորը թատրոնում աշխատանք ունի թե ոչ, կարևորը, որ դերասանի և ռեժիսորի մեջ թատրոնը լինի:

Citylife.am- Այժմ դուք «Անցյալը» հեռուստասերիալի ռեժիսորն եք: Դա Ձեզ առաջարկել են, թե՞ ի սկզբանե դա Ձեր միտքն է եղել:
Հայկ – Ինձ առաջարկել է հեռուստասերիալի պրոդյուսեր` Պողոս Ամիրխանյանը, ով նաև սկզբնական շրջանում սցենարիստն էր: Նա առաջարկեց, որ լինեմ գլխավոր հերոս, հետո նաև եղավ առաջարկ ռեժիսոր լինելու: Բայց այժմ այդ նախագծում չեմ ցանկանում աշխատել, բացի դա այդտեղ չեն նաև շատ դերասաններ, ովքեր նախին սերիաներում կային, ինչպես նաև գլխավոր հերոսուհի Նանե Արզումանյանը, ով իմ զուգընկերուհին էր: Բայց նշեմ նաև, որ շուտով կլինի մի նախագիծ, որը կարդարեցնի բոլոր երկրպագուների սպասումները:

Citylife.am- Դուք չորս տարի առաջ շատ համարձակ քայլ արեցիք՝ որոշելով, որ Ձեր մասնագիտական փորձը պետք է փոխանցեք նաև երիտասարդներին: Ինչպե՞ս ստացվեց, որ այդպես որոշեցիք, ո՞րն էր պատճառը:
Հայկ – Ես երբևիցէ չէի մտածել, որ նման բան կլիներ իմ կյանքում: Այդ ժամանակ դեռ «Անուրջներ» հեռուստասերիալն էր, որտեղ մարմնավորում էի Մարկ անունով հերոսին, երբ ֆիլմը ավարտվեց ինձ շատ հետաքրքիր էր, թե հետո ինչ պետք է անեմ: Եվ մի օր կարելի է ասել աստվածային երազ տեսա, որտեղ ինձ հուշեցին, որ պետք է անեմ այս գործը և շատ արագ պետք է բացեմ մի ստուդիա, որտեղ պետք է գան երեխաներ: Ես չգիտեի անգամ թե ինչ երեխաներ ու թե ինչպես պետք է լինի: Ուղղակի ես առավոտյան արթնացա, որոշեցի և ամեն բան շատ արագ ստացվեց: Ես հասկացա, որ այն ինչ Աստված ինձ երազում ասել էր, դա իրագործվեց:

Citylife.am- Հա՛յկ, դուք սովորեցնում եք Ձեր ուսանողներին, իսկ դուք միևնույն ժամանակ ի՞նչ եք սովորում նրանցից:
Հայկ – Ես նրանցից վերցնում եմ մանկությունը, երիտասարդությունը: Նրանց հետ շփվելով, ես փորձում եմ մնալ երիտասարդ: Շատ եմ կարևորում, երբ մարդն իր հոգում ունենում է մանուկ ասվածը: Մանուկ ասվածի մեջ ես հասկանում եմ պարզությունը, անկեղծությունը: Ես նրանցից դա եմ սովորում:

Citylife.am- Դուք արդեն բավականին մեծ հաջողության եք հասել, քանի որ ունեք Ձեր իսկ ստեղծած Level One դերասանական ստուդիան: Կասե՞ք՝ կյանքում ինչպե՞ս հասնել հաջողության:
Հայկ – Երևի թե, ես ինձ երկու բանում կհամարեմ հաջողակ․առաջինը, որ ես ունեմ Աստծուն, իսկ երկրորդը, որ տարիները ինձ չեն փոխել` որպես մարդ, ինձ համար այդ երկուսից կարևոր բան չկա, երբ արժանանում ես Աստծո սիրուն: Մարդ, երբ միշտ մնում է մարդ, և մարդ, որը միշտ աստվածահաճո է լինում, դրանք ամենակարևորն են ինձ համար, որոնք ո՛չ գնվում են, ո՛չ վաճառվում և ո՛չ էլ ձեռք են բերվում կյանքի ընթացքում: Միգուցե ես ինձ չհամարեմ լավ դերասան, բայց համարեմ լավ մարդ․ես դա ամենից շատ եմ կարևորում:

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign