Իտալիան միջազգային օգնության կարիք ունի՝ միգրանտների հոսքը հաղթահարելու համար. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSԻտալիան միջազգային աջակցության կարիք ունի, որպեսզի կարողանա հաղթահարել իր ափերին հասնող միգրանտների ալիքը: AFP-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Այն, ինչ մեր աչքերի առջեւ տեղի է ունենում Իտալիայում, ողբերգություն է»,- ասել է Գրանդին: Նա նշել է, որ անցյալ հանգստյան օրերին Իտալիայի ափեր են հասել 12.600 միգրանտներ եւ փախստականներ, տարեսկզբից Միջերկրական ծովում ավելի քան 2000 մարդ է զոհվել:
Գրանդիի խոսքով՝ Իտալիան ընդունում է փրկվածներին եւ ապաստան տալիս պաշտպանության կարիք ունեցողներին, եւ դա միայն Իտալիայի խնդիրը չպետք է լինի:
Գործակալության աղբյուրի համաձայն՝ հուլիսի 2-ին Փարիզում կայանալու է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ՆԳ նախարարների հանդիպումը: Նրանք Իտալիային օգնության «համակարգված մոտեցման» քննարկումներ են անցկացնելու:



