Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիրի և Բահրեյնի արքայի հետ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում:
Նշվում է, որ զրույցը կայացել է քաթարական կողմի նախաձեռնությամբ: «Հանգամանորեն քննարկվել է Քաթարի և մի շարք այլ երկրների միջև ծագած ճգնաժամը: Վլադիմիր Պուտինն ընդգծել է քաղաքական-դիվանագիտական ջանքերի կարևորությունը` ուղղված առկա տարաձայնությունների հաղթահարմանն ու ստեղծված բարդ իրավիճակի կարգավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ՌԴ առաջնորդը զրուցել է նաև Բահրեյնի արքա Համադ բեն Իս ալ-Խալիֆայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են 2016-ի սեպտեմբերին Մոսկվայում կայացած բարձրագույն մակարդակով բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հարցերը:
Հիշեցնենք, որ հունիսին պարսիցծոցյան տարածաշրջանի մի շարք` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Կոմորյան կղզիները, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Լիբիան, Եմենը, Մավրիկիոսը, Մավրիտանիան խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ` էմիրությանը մեղադրելով արաբական երկրների ներքաղաքական իրավիճակի ապակայունացման և ահաբեկչության ֆինանսավորման մեջ:



