ԱՄՆ-ն էներգետիկ ընկերություններին նախազգուշացրել է հաքերային հարձակումների մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի իշխանությունները զգուշացրել են երկրի էներգետիկ և միջուկային հատվածի ընկերություններին հնարավոր հաքերային հարձակումների մասին:
Ինչպես փոխանցում է DW.com-ը, հնարավոր հարձակումների մասին ասվում է ԱՄՆ-ի Ներքին անվտանգության վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի համատեղ զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 30-ին:
Փաստաթղթում ասվում է, որ հաքերները մայիսից ի վեր արդեն հարձակումներ են իրականացրել մի շարք ընկերությունների նկատմամբ` ֆիշինգային նամակներ օգտագործելով տեղեկություն հավաքելու համար: ԱՄՆ-ի իշխանությունները նախազգուշացրել են, որ այդպիսով հաքերները կարող են հասանելիություն ձեռք բերել տվյալ ընկերությունների ցանցերին:
Վերջին մեկ ամսում աշխարհում երկու խոշորագույն հաքերային հարձակում է տեղի ունեցել, որոնցից առաջինը հազարավոր համակարգիչներ է խոցել աշխարհի 150 երկրում, իսկ երկրորդը` 60 երկրում:



