Ավտովթար՝ Իջևան-Կայան ճանապարհին. կա տուժած
SOCIETYՀունիսի 15-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Կայան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:
Պարզվել է, որ Իջևան-Ազատամուտ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «Վոլցվագեն» մակնիշի 34 ML 728 պ/հ (վարորդ Գ.Մ. ծնվ. 1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում:
Հրշեջ-փրկարարները վարորդ' Գ.Մ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը տեղափոխվել է Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



