Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Լարիսա Ալավերդյանը եւ Արման Նավասարդյանն առաջարկում են շփման գծում ներդնել տիեզերական խորազննման մեխանիզմ

SOCIETY

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ու արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն առաջարկում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խաղաղություն հաստատելու համար ներդնել նոր մեխանիզմ, այն է՝ օգտվել տիեզերքից ստացված տվյալներից եւ կանխարգելել հնարավոր խախտումները:

Լարիսա Ալավերդյանի  դիտարկմամբ՝ եթե շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրումը լոկ կֆիքսեր նախահարձակ կողմին արդեն խախտումն իրականացնելուց հետո, ապա տիեզերական խորազննման մեթոդը կօգնի կանխել ցանկացած փորձ:

«Հուլիսի 1-ն է, բայց մենք բոլորս ապրում ենք դեռ անցած տարվա ապրիլի 2-ից հետո ստեղծված այդ  տագնապի մեջ,  որովհետեւ բոլորն էլ ասում են, այս ընթացքում այդպես էլ  չի փոխվել այն վիճակը, որը կոչվում է ժողովուրդների կամ տարածքների անվտանգություն:  Մենք հասկանում ենք, որ չնայած բազմաթիվ հանդիպումներին՝ այսօր չկա որեւէ համաձայնություն Ադրբեջանի կողմից   շփման գծում  առաջարկված մեխանիզմների ներդրման հարցում, եւ այդ առումով մտել ենք փակուղի: Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն արել է հստակ ձեւակերպված մի առաջարկություն, որը նոր տեխնոլոգիա է ոչ միայն ռազմական, այլ հենց քաղաքական-դիվանագիտական առումով»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լարիսա Ալավերդյանը: 

Նա նշեց, որ առաջարկությունը հնչեցվել է դեռեւս երկու ամիս առաջ բարձր ամբիոններից, սակայն այդքան էլ մեծ ուշադրության չի արժանացել փորձագիտական հանրության կողմից, այդ իսկ պատճառով այժմ նորից հնչեցնում են այն:

«Ինչու՞ է Ադրբեջանն իրավունք վերապահում հրաժարվել այս կամ այն գործելակերպով ֆիքսել հրադադարի խախտումը, որովհետեւ դա իր պետական իրավունքի ներքո է, նա է որոշում՝ թույլ տա, թե չտա այս կամ տեխնիկայի  ներդրումը, իսկ այս առաջարկությունը թույլատրելի է միջազգային իրավունքով, եւ  դա չի կարող արգելել ոչ Ադրբեջանը, ոչ էլ Հայաստանը»-,-նշեց նա:

Լարիսա Ալավերդյանն ընդգծեց, որ առաջարկությունն ուղղված է Հայաստանի իշխանություններին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ում եւ նրանք առաջարկում են փոխանցել տիեզերքից ստացված տվյալները:

Արման Նավասարդյանը եւս համակարծիք է, որ այս նոր մեխանիզմը կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային  իրադարձությունների վրա:

«Սա որևէ ծախս չպահանջող միջոց է, որի հիմնական նպատակն այն է, որ ինչ-որ կա, ինչ-որ կատարվում է, փոխանցվի այն երկրներին, որոնք հանդես են գալիս որպես խաղացողներ եւ որոնք վճռում են դեպքերի հետագա ճակատագիրը: Հիմնականում այն ուղղված է  համանախագահներին, եւ եթե այն ազդեցություն ունենա և սկսի գործել, ապա  շահագրգռված կլինեն ավելի մեծ խաղացողները. իհարկե,  նրանցից  երկուսն արդեն իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ են: Ես կարծում եմ, որ ամենադժվարը միջազգային իրավունքի և դիվանագիտական ինստիտուցիոնալ աստիճանի հասցնելն է, քանի որ եթե հակառակորդները գետնի վրա չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, հարց է առաջանում՝ կընդունե՞ն այն, ինչ որ գալիս է տիեզերքի կողմից»,- շեշտեց Արման Նավասարդյանը: 
Արման Նավասարդյանի համոզմամբ՝ խաղաղության համար շահագրգռված կողմի համար սրանից ավելի արդյունավետ գյուտ դժվար է գտնել:

«Այս ուղղությամբ պետք է լարված աշխատանք տանել, սակայն այն չի ավարտվի  զուտ պաշտոնական դիվանագիտության եւ միջազգային իրավունքի օրենքերով, այստեղ պետք է  այնպիսի ուժեր լծվեն, որոնք իսկապես կարող են  ազդակ հանդիսանալ նման միջոցի իրագործման համար»,-եզրափակեց Արման Նավասարդյանը՝  հավելելով, որ  այնուամենայնիվ դժվար է Ադրբեջանի նման երկրի հետ  քաղաքակիրթ մեթոդներով հարցեր լուծել:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League