Հոնկոնգը չի կարող անխոհեմ քայլերի դիմել. Սի Ցզինպին
INTERNATIONAL NEWSՀոնկոնգում Չինաստանի ինքնշխանությանն ու կայունությանը սպառնացող ցանկացած գործողություն բացառապես անընդունելի է։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ Հոնկոնգը Չինաստանին վերադարձնելու 20-րդ տարեդարձի կապակցությամբ իր ելույթում, փոխանցում է AP-ն։
Նա նշել է, որ Պեկինը կպահպանի «մեկ երկիր, երկու համակարգեր» քաղաքականությունը։ Դրան համապատասխան՝ շատ հարցերում Հոնկոնգն ինքն է որոշումներ կայացնում եւ պահպանում քաղաքացիական ազատությունները, ներառյալ՝ խոսքի ազատությունը։ Ցզինպինը հայտարարել է, որ Հոնկոնգը պետք է ավելին անի՝ անվտանգությունն ապահովելու եւ հայրենասիրական դաստիարակությունն ակտիվացնելու նպատակով։
Չինաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունն ու պետական իշխանությունը վիճարկելու կամ «մայրցամաքի դեմ խռովություն բարձարացնելու ցանկացած փորձ գործողություն է, որը հատում է կարմիր գիծը եւ բացառապես անթույլատրելի է»,-ասել է Սի Ցզինպինը։ Նրա խոսքով՝ Հոնկոնգը չի կարող անխոհեմ քայլերի դիմել։



