Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Որտե՞ղ է «թաղված շան գլուխը». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթի հունիսի 20–ի համարում անդրադարձել էինք դեղատներում վաճառվող «Նուտրիլոն Նուտրիցիա Պրոնուտրա Պլյուս» (NUTRICIA Nutrilon ProNutra+) մանկական կերի տուփի վրա առկա գրություններին` նշելով, որ այն բավականին կասկածելի դրվագներ է պարունակում: Հոդվածն առաջին հերթին նպարակ ուներ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել տուփերի մակնշմանը ու հատկապես ադրբեջանական ֆեյսբուքյան «ֆան ակումբի» գովազդին: Մեր հարցերի պարզաբանումները ստանալու համար դիմել էինք նաև մանկական կերը ներմուծող «Սլավ Գրուպ» ընկերությանը, նույնիսկ փոխանցել էինք կոորդինատներ, սակայն մինչ օրվա աշխատանքային ժամի ավարտը ընկերությունից այդպես էլ որևէ պատասխան չստացանք:

Դիմեցինք նաև այլ պետական կառույցների, հասկանալու համար, թե ով որ չափով է պատասխանատու մանկական կերի որակի, մակնշման և այլ խնդիրների համար: Զուգահեռաբար ՍԱՊԾ մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում տեղեկություն տարածեց, թե նշված մանկական սննդամթերքը լեհական «Օպոլե» գործարանում է արտադրվել, Հոլանդիայի պատվերով և հոլանդական տեխնոլոգիայով, որի մասին տուփի վրա կա նշում:

Քանի որ մանկական կերը Հայաստան էր ներկրվել երրորդ երկրից, ուստի շարունակելով ուսումնասիրությունները, փորձեցինք պարզել, թե արդյո՞ք այն գրանցված է ԵԱՏՄ միասնական ռեեստրում, քանի որ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն երրորդ երկրից Հայաստան կամ ԵԱՏՄ անդամ այլ երկիր ապրանք ներկրելու ժամանակ, ԵԱՏՄ միասնական ռեեստրում պետք է ներկրվող ապրանքատեսակի տվյալ խմբաքանակի մասին գրանցում լինի: ՍԱՊԾ մամուլի քարտուղարը թեև մեզ տրամադրեց միասնական ռեեստրում առկա «Օպոլե» բառով որոնման լինքը, սակայն այնտեղ «Նուտրիլոն Նուտրիցիա Պրոնուտրա Պլյուս»– մասին որևէ տեղեկություն չհաջողվեց գտնել:

Ինտերնետ ռեսուրսում ինքնուրույն շարունակելով փնտրտուքները ֆիքսեցինք նաև, որ միայն «Նուտրիլոն» բառի որոնման արդյունքում բավականին տեղեկություններ են հայտնվում, սակայն մանկական կերի մեզ հետաքրքրող «վերնագրով» որևէ նշում այնուամենայնիվ՝ չկա:

Ի դեպ, ՀՀ կառավարության 2016 թ–ի դեկտեմբերի 22–ի N 1339 – Ն որոշման համաձայն երրորդ երկրներից պարենային արտադրանք Հայաստան ներկրելու թույլտվություն ստանալու և այն ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցելու պարտականությունը հանձնարարվել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Մեր կարծիքով, որոշման ընդունումից հետո 6 ամսվա ընթացքում պետք է որ ՍԱՊԾ–ն բավականին սննդատեսակների, այդ թվում նաև նշված մանկական կերի մասով դիմած լիներ ԵԱՏՄ պատկան կառույցներին և հարցի իրեն վերաբերող գործառույթն իրականացներ, սակայն մինչ օրս ՍԱՊԾ–ին չի հաջողվում նշված մանկական սննդի ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված լինելու մասին հստակ տեղեկությունները մեզ ներկայացրել:

Ի դեպ, «Փաստը» նաև պաշտոնական հարցում է ուղարկել, որին պատասխանելու սահմանված ժամկետը դեռ չի սպառվել:

Նշենք նաև, որ «Փաստ» օրաթերթի հունիսի 20–ի «Նուտրիլոն Նուտրիցիա Պրոնուտրա Պլյուս»–ի մասին անդրադարձի կապակցությամբ ասուլիս էր կազմակերպել նաև «Սլավ Գրուպ» ՓԲ ընկերությունը: Ասուլիսին թեև հրավիրված էին բավականին լրատվամիջոցներ, սակայն ներկա էին միայն երեքը՝ որոնցից մեկը մեր ներկայացուցիչն էր, ով նաև նշյալ հոդվածի հեղինակն է:

Ասուլիսի ժամանակ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանը սկզբում հնչեցրեց «Փաստ» օրաթերթի հողվածի պատասխանը, ներկայացրեց նաև բազում թղթեր ու փաստաթղթեր, սակայն այդպես էլ չկարողացավ ներկայացնել այն, ինչն այսքան ժամանակ փնտրում ենք՝ ԵԱՏՄ միասնական ռեեստրում «Նուտրիլոն Նուտրիցիա Պրոնուտրա Պլյուս» 1,2,3 ապրանքատեսակների ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված լինհելու պաշտոնական լինքերը:

Ի դեպ, լրատվամիջոցներին ներկայացված հայերեն մակնշման և մանկական կերի օգտագործման եղանակների մասին հայերեն մակնշման օրինակներում նույնպես չկա մեզ հետաքրքրող ապրանքի անվանումը: Մի դեպքում նշված է «Նուտրիլով կոմֆորտ», իսկ մյուս դեպքում՝ «Նուտրիլով Պրե», որը կարող է լրագրողական հետաքննությունը շարունակելու նոր առիթ հանդիսանալ:

Ներկայացնում ենք «Սլավ Գրուպի» հերքման պաշտոնական պատասխանը «Փաստ» օրաթերթին

1. Անհապաղ հերքել «Փաստ» հասարակական–քաղաքական օրաթերթի 2017 թ. հունիսի 20–ի թիվ 109 (146) համարի 1–ին էջում հրապարակված և www.past.am կայքում 2017 թ. հունիսի 20–ին, ժամը 11:44–ին տեղ գտած՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի ներկրած մանկական կերը ադրբեջանական հետքեր է պարունակում» հոդվածի (հեղինակ՝ Արմինե Գրիգորյան) այն տեղեկատվությունը, որի համաձայն՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի ներկրած մանկական կերը ադրբեջանական հետքեր է պարունակում»:

2. Հրապարակել «Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի հետևյալ պատասխանը.

««Սլավ Գրուպ» ՓԲԸ–ի կողմից ՀՀ ներմուծված մանկական կերը, ինչպես նաև նախկինում ՀՀ ներմուծված այլ որևէ ապրանք չի պարունակել և չի պարունակում ադրբեջանական հետքեր: Ավելին՝ անդրադառնալով վիճարկվող հրապարակման յուրաքանչյուր հատվածին, պաշտոնապես հայտարարում ենք, որ.

1. «Սլավ Գրուպ» ընկերությունն «աճպարար գործարար» չէ և երբեք չի փորձել մոլորեցնել հասարակությանը՝ քողարկելով իր կողմից ներմուծված ապրանքների ծագման երկիրը,

2. «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ՀՀ ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերը միանգամայն զուրկ է «ադրբեջանական հետքերից»,

3. Չկա որևէ «հավանականություն», որ Ընկերության կողմից ՀՀ ներմուծված վերը նշված մանկական կերը «արտադրվել է Ադրբեջանի պատվերով, կամ այդ ֆիրմայի ապրանքը շփոթեցնելու աստիճան նմանեցված է նույնանուն եվրոպական արտադրանքին և կեղծվել է հենց Ադրբեջանում»,

4. «Սլավ Գրուպ» ընկերության կողմից ՀՀ ներմուծված «Nutricia Nutrilon» մանկական կերը «կասկածելի ծագում ունեցող մանկական կեր» չէ և այն «հայտնվել է հենց հայկական շուկայում» միանգամայն օրինական և իրավաչափ ճանապարհներով՝ հատելով ԵԱՏՄ մաքսային սահմանը,

5. Հակառակ հոդվածում առաջ քաշվող, ավելի ճիշտ՝ հոդվածում սերմանվող կասկածների, ապրանքը «փորձաքննության է ենթարկվել» ԵՏՄ ՍԱՊԾ կողմից, որի վերաբերյալ 24.03.2017 թ. տրամադրվել է «Անասնաբուժական սերտիֆիկատ», որն աներկբա հաստատում է «Nutricia Nutrilon» մանկական կերի ծագման երկիրը՝ Լեհաստան,

6. «Մերոնք», այսինքն՝ «Նուտրիցիա» ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ «Սլավ Գրուպ» ընկերությունը, օրենքով սահմանված կարգով, համապատասխան մաքսազերծման եղանակով, «Nutricia Nutrilon» մանկական կերը ԵԱՏՄ մաքսային սահմանով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել երրորդ երկրից, և ոչ թե հոդվածում մատնանշված՝ «ինչ–որ ճանապարհով ներկրել են Ադրբեջանից»:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League