Դատարանն օրինական է ճանաչել Մարա Բաղդասարյանի վեցօրյա կալանքը՝ հարկադիր աշխատանքներից խուսափելու համար
SOCIETYՄոսկվայի Սավելեւսկիդատարանը օրինական է ճանաչել ավտոարշավորդ Մարա Բաղդասարյանի վեցօրյա կալանքի մասին որոշումը՝ հարկադիր աշխատանքներից խուսափելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի Սավելովի դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն։
«2017-ի հունիսի 30-ին Մոսկվայի Սավելեւսկի դատարանը քննել է Մարա Բաղդասարյանի փաստաբանի գանգատը՝ հաշտարար դատարանի որոշման մասին, որով նա մեղավոր էր ճանաչվել իրավախախտումների համար։ Դատավորը, Բաղդասարյանի պաշտպանների բողոքի փաստարկները քննելու արդյունքներով, ուսումնասիրելով նյութի գործերը, անփոփոխ է թողել հաշտարար դատարանի որոշումը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Մարա Բաղդասարյանը 595 ժամ հարկադիր աշխատանքների էր դատապարտվել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու ու տուգանքները չվճարելու համար։ Բացի դրանից, հարկադիր աշխատանքներից խուսափեու համար նրան նաեւ 15 օրվա կալանքի էին դատապարտել։



