Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վահան Մարտիրոսյանը բացահայտումներ է արել Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ

SOCIETY

Բաքվի հորինած «Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պլատֆորմ»-ի անդամ, 2015 թվականի սեպտեմբերին Ադրբեջանում հայտնված Վահան Մարտիրոսյանը տեսանյութի միջոցով նոր մանրամասներ է ներկայացրել՝ Ադրբեջանում գտնվելու մասին: «Եկել է ժամանակը բացահայտել որոշ մանրամասներ, թե ինչպես ես ընտանիքիս հետ 2015 թվականին հայտնվեցի Ադրբեջանի տարածքում: Այդ մասին վերջին երկու տարում լսել եմ, կարդացել, կան շատ վարկածներ: Հիմնականում դրանք որևէ ընդհանուր բան չունեն իրականության հետ, այդ թվում այն վարկածների, որոնք ներկայացրել է ադրբեջանական քարոզչամեքենան: Իրականությունը կլինի շատ հետաքրքիր ոչ միայն իմ հայրենակիցների՝ հայերի համար, այլ նաև մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնց ադրբեջանական պետությունը մանիպուլյացիայի է ենթարկել իմ հարցով՝ հանուն իր նպատակների»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ 2015 թ. սեպտեմբերին ելնելով որոշ հանգամանքներից՝ ընտանիքի հետ գտնվել է Թբիլիսիում, պատահաբար կապ հաստատել ադրբեջանական ԶԼՄ-ների լրագրողների հետ և խոսել մեկ հարցազրույցի կամ մեկ ասուլիսի մասին, որը պետք է կայանար Վրաստանի մայրաքաղաքում: «Այդ ընթացքում ինձ հետ կապ հաստատեցին Բաքվից՝ ներկայանալով իբրև Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության աշխատակիցներ, և ինձ կապեցին Ադրբեջանի դեսպանության հետ: Ինձ հանդիպեցին իբր դեսպանության աշխատակիցներ՝ դեսպանության տարածքում, որոնք, այնուհետև պարզվեցին, որ հանդիսանում են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ: Մի քանի օր քննարկեցինք ասուլիսի վերաբերյալ որոշ հարցեր, այնուհետև Արիֆ անունով անձը՝ Ադրբեջանի նախագահի լրատվականից, առաջարկեց ասուլիսն անցկացնել Բաքվում: Նրանք ինձ տվեցին լիարժեք երաշխիքներ՝ անվտանգության, խոսքի ազատության հետ կապված և ասացին, որ բացի ադրբեջանական կառավարությանը քննադատելուց, ամեն ինչում ազատ եմ»,- պատմել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, ինքն անձամբ նստել է տաքսի և գնացել վրաց-ադրբեջանական սահման: Ըստ Մարտիրոսյանի, անցնելով ադրբեջանական կողմ՝ իրեն՝ ընտանիքի հետ, դիմավորել են Արիֆի օգնականները: «Մեզ տեղավորեցին իբր կառավարության անդամների համար նախատեսված առողջարանում, սակայն այնուհետև պարզվեց, որ մենք գտնվում ենք հատուկ ծառայությունների աշխատակիցների համար նախատեսված առողջարանում: Առաջին 2-3 օրը ես չեմ կասկածել դա, այդ մարդիկ շատ լավ էին «խաղում» իրենց դերը՝ որպես լրատվականի աշխատակիցներ: Ասուլիսից մի քանի օր առաջ նույն մարդիկ վերցրեցին մեզնից անձնագրերը և կոշտ վերջնագիր սահմանեցին, ըստ որի, ես պետք է հնչեցնեմ երեք բան՝ խոսեմ ԼՂ-ում բռնաճնշումների մասին, բարձրացնեմ թեզ, թե ԼՂ-ում ծաղկում է նարկոառևտուրը, և ավելացնեմ, թե ունեմ հավաստի տեղեկություններ, ըստ որոնց՝ ԼՂ-ում կռվում են գրոհայիններ Լիբանանից և Սիրիայից: Հասկանալով թե ինչ խաբկանքի մեջ եմ և ում ձեռքերում եմ, հաշվի առնելով, որ ինձ հետ էր ընտանիքս, այլ բան չէր մնում, քան խաղալ իրենց կանոններով»,- ասել է Մարտիրոսյանը:

Ըստ նրա, ասուլիսից, հարցազրույցներից, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներից հետո ուժեղացված անվտանգության ներքո իրեն ձերբակալել են,  վերցրել կապի բոլոր միջոցները և այդ վիճակում գտնվել է վեց ամիս: Կարմիր խաչի, Եվրոպական միության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ևս, ըստ Մարտիրոսյանի, իր գրպանում տեղադրել են տեսաձայնագրիչներ:  

«Կան լուսանկարների փաստեր, տեսանյութեր, որոնք ես մի կերպ եմ Բաքվից դուրս բերել, որոնք մոտ ժամանակներս կներկայացնեմ: Ադրբեջանն իմ գործով մեծ գրանտներ է շահել, պարզվել է, որ ինձ համար մեծ բյուջե է դուրս գրվել պետությունից,  սակայն այդ միջոցներից միայն 10 կամ ավելի փոքր տոկոսն եմ տեսել: Այնուհետև, երբ հրաշքով դուրս եկա Բաքվից, դարձա haqqin.az-ի թղթակիցը, այնուհետև արդեն կամավոր գնացի Բաքու և պարզեցի, որ Արիֆ ներկայացած անձը ոչ այլ ոք է, քան Անար Զեյնալովը՝ հատուկ ծառայության աշխատակից: Ես խնդրեցի Կարմիր խաչի միջոցով ինձ ուղարկել Հայաստան, հայտարարեցի հացադուլ: Գաղտնի գտա ինտերնետ, տեսանյութ նկարահանեցի, որում ներկայացրեցի ողջ իրականությունը և ասացի, որ այդ տեսանյութն ուղարկել եմ ընկերոջս՝ Ֆրանսիա ու  եթե մեկ շաբաթից այլ երկրից կապի դուրս չգամ, նա տեսանյութը կհրապարկի: Դրանից մեկ օր անց ինձ հանդիպեց Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը և պայման դրեց՝ տեղափոխվել Ուկրաինա կամ Թուրքիա, սակայն մեկնելուց առաջ պետք է այցելեի շեհիդների և իբր Խոջալուի ցեղասպանության զոհերի գերեզմանատներ, ծաղիկներ դնեի, որը պետք է տեսանկարահանվեր: Համաձայնեցի և մեկ օր անց ես հատուկ ծառայությունների ուղեկցությամբ մեկնեցի Օդեսա»,- ասել է Մարտիրոսյանը:

Նա նշել է, որ սա է իրական պատմությունը, թե ինչպես ՀՀ-ի քաղաքացի Վահան Մարտիրոսյանն ընտանիքի հետ հայտնվել Ադրբեջանում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League