Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լուրջ վտանգ է տարածաշրջանային անվտանգության համար. ՀՀ ԱԳ փոխնախարար

SOCIETY

Վիեննայում հունիսի 27-ից 29-ն անցկացվել է ԵԱՀԿ 2017թ. Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը՝ արտգործնախարարի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Կոնֆերանսի բացման նիստում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն անդրադարձավ եվրոպական անվտանգության ներկայիս միջավայրը ձևավորող գործոններին, այս համատեքստում որպես հիմնական մարտահրավերներ առանձնացնելով ԵԱՀԿ տարածաշրջանում հիմնական դերակատարների միջև անվտանգության ռեժիմների հարցում հակասությունները, անկայունությունը ԵԱՀԿ անմիջական հարևանությամբ և ուժի կիրառումը հակամարտությունների համատեքստում: Փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ վերոհիշյալ բացասական գործոններին ավելացավ նաև ԵԱՀԿ դաշտային կարողությունների կրճատումը:

Աշոտ Հովակիմյանն ընդգծեց, որ ուժի կիրառումը չի կարող արդարացում ունենալ, ավելին՝ խափանում է համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հակամարտությունների կարգավորման գործընթացը։ Նախարարի տեղակալը հատուկ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը դրսևորվում է զինադադարի համաձայնագրի ամենօրյա խախտումներով. Ադրբեջանը հրաժարվում է նաև իրականացնել Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները: Փոխնախարարը շեշտեց, որ Ադրբեջանը հետաքրքրված չէր պահպանելու ԵԱՀԿ դաշտային ներկայությունը տարածաշրջանում, և այդ իսկ պատճառով հետամուտ եղավ ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության դադարեցմանը Բաքվում և Երևանում: 

ՀՀ փոխարտգործնախարարը ելույթ ունեցավ նաև ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների, անվտանգության ու վստահության կառուցման հարցերին նվիրված նստաշրջանում: Աշոտ Հովակիմյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար: 

Կարևորելով Ադրբեջանի կողմից Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը՝ Աշոտ Հովակիմյանը նշեց, որ անգամ հետաքննության մեխանիզմի բացակայությունը խոչընդոտ չի հանդիսանում խախտումների նախաձեռնող կողմին բացահայտելու համար: Այս կապակցությամբ հիշատակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ հասցեագրված Ադրբեջանին՝ զինադադարը խախտելու և շփման գծի երկայնքով տեղակայված ռազմական սարքավորումները հրետակոծելու վերաբերյալ:

Նախարարի տեղակալ Հովակիմյանն ընդգծեց, որ զինադադարի խախտումների հարցում Թուրքիայի կողմից ամենաբարձր մակարդակով Ադրբեջանին տրամադրվող աջակցությունը, ինչպես նաև փակ սահմանները տարածաշրջանում լարվածություն հրահրող լրացուցիչ գործոն են հանդիսանում: Նշվեց, որ Հայաստանը ԵԱՀԿ հարթակը մշտապես օգտագործել է ԵԱՀԿ մասնակից երկրների, ներառյալ՝ Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու նպատակով, սակայն թուրքական կողմն անպատասխան է թողել հայկական կողմից բարձրացված հարցադրումները: 

Փոխնախարարը շեշտեց, որ ԵԱՀԿ ներգրավումը տարածաշրջանում պետք է ամրապնդվի՝ հակամարտությունների ու ճգնաժամային իրավիճակներում անվտանգություն և վստահություն կառուցելու նպատակով»: 

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns