Գերմանիայի խորհրդարանը քվեարկել է ատելության խոսքի համար սոցիալական մեդիաները տուգանելու օգտին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի խորհրդարանը ուրբաթ հավանության է արժանացրել մինչև 50 միլիոն եվրոյով սոցիալական ցանցերը տուգանելու նախագիծը, եթե նրանք կարճ ժամանակում չհեռացնեն ատելությամբ լի հրապարակումները, գրում է Reuters գործակալությունը:
Գերմանիայում գործում են զրպարտության, հանցագործության հրապարակային դրդման և բռնության սպառնալիքների վերաբերող աշխարհի ամենախիստ օրենքները, այդ թվում Հոլոքոստը հերքելու կամ փոքրամասնությունների դեմ ատելության հրահրման համար ազատազրկման ժամկետներ նախատեսող օրենքներ: Այնուամենայնիվ, առցանց տիրույթը գրեթե չէր ենթարկվում պատասխանատվության:
Նոր օրենքը պահանջում է սոցիալական մեդիաներից հեռացնել անկհայտ անօրինական ատելության խոսք պարունակող հրապարակումները բողոք կամ ծանուցում ստանալուց 24 ժամ անց:
Օրենքը պահանջում է նաև հեռացնել այլ վիրավորական բովանդակություն պարունակող հրապարակումները յոթ օրվա ընթացքում:



