Թրամփը, չնայած քննադատությանը, Twitter-ում շարունակել է հաղորդավարների հետ լեզվակռիվը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շարունակել է լեզվակռիվը MSNBC հեռուստաալիքի Morning Joe հաղորդման հաղորդավարների հետ՝ չնայած իր նախորդ կոշտ արտահայտություններից հետո քննադատության էր ենթարկվել օգտատերերի ու քաղաքական գործիչների կողմից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այսօր դիտեցի Morning Joe-ն՝ առաջին անգամ երկար ժամանակից հետո։ Ֆեյքային նորություններ։ Նա ինձ կոչ է անում կանգնեցնել հոդվածի թողարկումը National Enquirer-ում։ Ես ասացի՝ ոչ։ Վատ շոու է»,- գրել է Թրամփը։
Նախօրեին ԱՄՆ նախագահը քննադատության էր ենթարկվել քաղաքական գործիչների՝ այդ թվում կուսակիցների ու սոցցանցերի օգտատերերի կողմից այն բանից հետո, երբ գրել էր, որ MSNBC –ի հաղորդավարուհի Միկա Բժեզինկին «խենթ է՝ ցածր IQ-ով», իսկ նրա գործընկեր Ջո Սկարբորոն էլ «հոգեկան հիվանդ»։ Թրամփը նաեւ արտահայտվել էր Բժեզինսկու արտաքին մասին, ասելով, որ դեմքի պլաստիկ վիրահատությունից նրա մոտ «ուժեղ արյունահոսություն» կար։ Բժեզինսկին ի պատասխան նախագահին հիշեցնել է այն մասին, որ նրան դպրոցում ծաղրում էին փոքր ձեռքերի համար։ Բժեզինսկին հրապարակել է եգիպտացորենի փաթիլների գովազդը, որի կարգախոսն էր «Պատրաստված է փոքր ձեռքերի համար»։



