Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանության նախարարությունը կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե է մուտքագրել 0.5 մլն դրամ

ECONOMICS

 ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից հունիսի 26-30-ը իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 831.0 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 14 որոշում և հաշվարկվել 632.65 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 200 հազար  դրամի 4 որոշում և հաշվարկվել  է 261.75 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝   

       Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված   ապօրինի հատված 5 ծառի /սոճենի/ համար կայացվել է 50.0հազար դրամի 1 որոշում և  հաշվարկվել է 63.75 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

       Սյունիքի տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ «Կապանի անտառտնտեսություն» մ/ճ-ի կողմից կազմված 2 արձանագրության հիման վրա  /ապօրինի հատված 14 բոխի/ 2 ֆիզիկական անձանց ենթարկել է 100.0հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի և հաշվարկել է 53.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի /հատվել է 2 բոխի/  համար կայացվել է 50.0հազար դրամի 1 որոշում և հաշվարկվել է 145.0հազար դրամի բուսական աշխարհին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար

Կազմվել է 170.0հազար դրամի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 19.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, առգրավվել է 84 հատ /31.9կգ/ <սիգ> տեսակի ձուկ, 4 հատ ձկնորսական ցանց:

Որից`

      Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ստուգայցերի արդյունքում  հայտնաբերել  է   53 հատ /13.7կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչն օրենքով սահմանված կարգով հանձնել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

      Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ից ստացված ապօրինի արածեցման փաստի հիման վրա կազմել է արձանագրություն: Նշանակվել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել է 2.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  Երևանի  տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում Երևանյան  լճից առգրավվել է 3 ձկնորսական ցանց և 2 արկղ «կարաս» տեսակի թարմ ձուկ, ինչը բաց է թողնվել լիճ:

  Արարատի տարածքային  բաժնի  վարույթին հանձնված 1 գործով` /հայտնաբերվել է արջի քոթոթ/ կայացվել է 50.0հազար դրամի վարչական  տուգանքի 1 որոշում:

 Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում  հայտնաբերվել և առգրավվել է 20հատ /14կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկն օրենքով սահմանված կարգով  հանձնվել է Աբովյան քաղաքի «Նարեկ» ծերանոցին:

  Շիրակի տարածքային  բաժնի  աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության մեկ դեպք: Կայացվել է 70.0հազար դրամի վարչական  տուգանքի  որոշում և հաշվարկվել է 17.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Առգրավվել է 1 դնովի ձկնորսական ցանց` 30.0գծմ երկարությամբ և 5.5կգ /17հատ/ «կարաս» տեսակի ձուկ, հայտնաբերվել է նաև տիրազուրկ 11 հատ /4.2կգ/ «սիգ» տեսակի ձուկ, ինչն օրենքով սահմանված կարգով  հանձնվել է  «Գյումրու Երեխաների  տուն» ՊՈԱԿ:

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում:

 Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում` 301.0հազար դրամի և հաշվարկվել է 81.9հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից`

Տավուշի տարածքային բաժինը  ՀՀ ոստիկանության  Իջևանի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ կայացրել է 100.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

  Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ընկույզի ապօրինի հավաքման 3 դեպքի համար կայացվել է 1.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում  և հաշվարկվել է 9.9հազար դրամի բնությանը պատճառված վնաս:

   Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված  վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքի համար կայացվել է 200.0հազար դրամ ընդհանուր գումարի 2 որոշում և հաշվարկվել է 72.0հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Հողերի պահպանության  ոլորտ

 Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 80.0հազար դրամի, որից`

   Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 50.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

   Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հողի բերրի շերտի տեղափոխման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

  Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության բացակայության համար `

   Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 80.0հազար դրամի և հաշվարկվել է 270.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որն է`

     Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ -ի հետ համատեղ կազմվել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացության գործունեություն իրականացնելու վերաբերյալ արձանագրություն, իրականացվել է վարչական վարույթ: Իրավախախտի նկատմամբ կիրառվել է  80.0հազար դրամի վարչական տուգանքի  1 որոշում  և  հաշվարկվել է 270.0հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 5 վարչական տուգանքի որոշում` 300.0հազար դրամի չափով և վնասի փոխհատուցման 4 որոշում` 213.45հազար դրամի չափով:

    Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.5 մլն դրամ գումար:   

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference