Երևանում ծեծի է ենթարկվել պոլիկլինիկայի բժիշկը. փաստաբան
SOCIETYՍտոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել նույն պոլիկլինիկայի բժիշկ Խաչատուր Սարգսյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սարգսյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը: «Բաղրամյան 75 հասցեում գործող ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ծեծի է ենթարկվել բժիշկը, ինչի կապակցության զանգահարել ենք ոստիկանություն և այժմ գտնվում ենք ոստիկանության Արաբկիրի բաժնում: Խաչատուր Սարգսյանը ծեծի է ենթարկվել իր գործընկերոջ, նույն պոլիկլինիկայում աշխատող կնոջ որդու կողմից՝ մոր դրդմամբ»,-ասաց Սարգսյանը:
Փաստաբանը հայտնեց, որ բժիշկը հարվածներ է ստացել կենսական նշանակության օրգաններին, ձեռքերով նաև պաշտպանել գլուխը, ինչի հետևանքով ձեռքերը նույնպես այտուցվել են:
«Այժմ մենք պետք է դատաբժշկի մոտ, ինչից հետո վնասվածքների չափը պարզ կլինի: Բժշկի որդին բերման է ենթարկվել ոստիկանություն»,-ասաց փաստաբանը:
Ոստիկանության լրատվական բաժնից Tert.am-ին հայտնեցին, որ նշված հասցեում միջադեպ գրանցվել է, հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:



