Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Լիբանանահայ գործիչներ Սարգիս և Զվարթ Նաջարյանները ՀՀ սփյուռքի նախարարությունում պարգևատրվել են

SOCIETY

Լիբանանահայ գործիչներ տեր և տիկին Սարգիս և Զվարթ Նաջարյանները հունիսի 30-ին հյուրընկալվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց  Զվարթ Նաջարյանի՝ «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության կենտրոնական վարչությունում, Հայ Կաթողիկե եկեղեցու կրթական խորհրդում և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամում ծավալած մեծածավալ գործունեությունը:

«Տիկին Զվարթն իր ողջ կյանքը նվիրել է հայ մանուկների կրթության և դաստիարակության գործին: Իր ամուսնու՝ հայ լրատվական դաշտի վաստակաշատ խմբագիր Սարգիս Նաջարյանի հետ նա կյանքի փառահեղ ճանապարհ է անցել՝ Լիբանանի հայկական համայնքում իրականացնելով հայապահպան կարևոր առաքելություն», -նշեց նախարարը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սփյուռքի նախարարը առանձնակի կարևորեց «Հայկական Կարիտաս»-ի գործունեությունը՝ նշելով, որը իր ստեղծման օրվանից կառույցը անմիջական աջակցություն է տրամադրել հազարավոր մարդկանց Հայաստանի համայնքներում:

Բարձր գնահատելով Հայաստան-Սփյուռք գործակցությանը մատուցած ծառայությունները, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունները և ազգային հասարակական գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը Զվարթ Նաջարյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և պարգևի համար՝ Զվարթ Նաջարյանը նշեց. «Այս պահն ինձ համար ոչ միայն ուրախություն և պատիվ է, այլև պատասխանատվություն՝ շարունակել ծառայելու իմ ժողովրդին: Այսօր Հայկական Կարիտասը ամուր հիմքեր ունեցող կազմակերպություն է` հստակ սահմանված առաքելությամբ և ռազմավարական ուղղություններով: Մենք պիտի շարունակենք մեր հայանպաստ գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Սփյուռքում:  Ազգաշեն գործունեությամբ է զբաղվում ՀՀ սփյուռքի նախարարությունը, իսկ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը առաքելություն է իրականացնում»:

Այնուհետև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանն անդրադարձավ Հայ Կաթողիկե Պատրիարքության Սուրբ Գրիգոր Նարեկացի կենտրոնի և լրատվական գրասենյակի վարիչ-քարտուղար, «Մասիս» ամսաթերթի խմբագիր Սարգիս Նաջարյանի գործունեությանը՝ նշելով, որ Սարգիսը երկար տասնամյակներ խմբագրել է ՍԴՀԿ գլխավոր պաշտոնաթերթ «Արարատ» օրաթերթը (Լիբանանյան պատերազմի ժամանակ միայնակ է խմբագրել թերթը), սփյուռքահայ այլ պարբերականներում հանդես է եկել հայությանը հուզող խնդիրների մասին բազմաթիվ հրապարակումներով: 

Աստղիկ Գևորգյանը Սարգիս Նաջարյանին պարգևատրեց Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալով:

Սարգիս Նաջարյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Աստղիկ Գևորգյանին՝ հայ լրատվական դաշտում տասնամյակների աշխատանքն արժևորելու և Սփյուռքի նախարարությանը՝ իր տիկնոջ՝ Զվարթ Նաջարյանի գործունեությունն ու վաստակը գնահատելու համար: «ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումն ու գործունեությունն անհրաժեշտություն էր Սփյուռքի համար: Հպարտությամբ եմ ուզում հիշել, որ նախարարության ստեղծումից անմիջապես հետո ես առաջին սփյուռքյան լրագրողն էի, որ հարցազրույց վերցրի նախարար Հրանուշ Հակոբյանից: Այդ հարցազրույցում տեղ գտած մտքերն ու գաղափարներն առ այսօր արդիական են», - նշեց Սարգիս Նաջարյանը:

Վաստակաշատ լրագրողը ընդգծեց նաև, որ իրենց ընտանիքն ականջալուր է նախարարի կոչին, քանի որ տուն են գնել Հայրենիքում, ամեն տարի այցելում են Հայաստան և հաշվեհամար են բացել հայաստանյան բանկում:

Նաջարյան ընտանիքի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկեների առաջնորդ, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահ, Գերաշնոհ Տեր Ռաֆայել արք. Մինասյանը: «Տեր և տիկին Նաջարյաններն այսօր արժանիորեն պարգևատրվել են իրենց վաստակի համար: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դիպուկ աչք ունի, քանի որ նկատում և արժևորում է լավագույն գործիչներին»,- ընդգծեց արքեպիսկոպոս Մինասյանը:

Նաջարյան ընտանիքի մասին իրենց սրտի խոսքն ասացին ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Եղիկ Ճերեճյանը, նկարիչ Ռուդիկ Պետրոսյանը, «Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներ Անահիտ Գևորգյանն ու Ֆլորա Սարգսյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League