Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը համապատասխանում է միջազգային նորմերին. ՓՊ-ի փորձագիտական խումբ

POLITICS

Ադրբեջանի վարած ակնհայտ հակահայկական քարոզչությունն ապացուցում է այն, որ Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացումը միանգամայն իրավաչափ էր միջազգային իրավունքի շրջանակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող ՀՀ փաստաբանական պալատի փորձագիտական խմբի անդամ փաստաբան Արա  Խզմալյանը:

« Ինչպես պատերազմական գործողություններում, այնպես էլ խաղաղ պայմաններում Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվում է հայատյաց քաղաքականություն: Ապրիլյան պատերազմի իրադարձություններում քաղաքացիական անձանց և պատերազմական գործողությունները դադարեցրած զինվորականների սպանությունը ադրբեջանցիների կողմից, ոմանց խոշտանգումների ենթարկելը պատերազմական հանցագործություն է»,-ընդգծեց Խզմալյանը:

Փաստաբանի խոսքով` այս դեպքերից ելնելով կարելի է պնդել, որ միջազգային նորմերի շրջանակում Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, բայց Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացումը Ադրբեջանի կազմում դարձել էր անհնար:

«Կոսովոյի անկախության  փաստական հիմքը նույնպես եղել է այս հանգամանքը, քանզի սերբ և կոսովոցի  ազգաբնակչությունների համատեղ գոյությունը հնարավոր չէր շարունակել նույն պետության կազմում»,-ասաց Խզմալյանը:

Փաստաբանը նաև անդրադարձավ Ադրբեջանի կողմից հաճախ վկայակոչվող հանգամանքներին ` տարածքային ամբողջականության և uti possidetis juris (ապագաղութացման ընթացքում նախկին գաղութների վարչական սահմաններն ինքնաբերաբար վերածվում են նրանց միջև միջազգային միջպետական սահմանների-հեղ.) սկզբունքներին:  Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունների կողմից տարածքային ամբողջականության սկզբունքն անհիմն է երկու պարզ պատճառով:

«Արցախն իր ինքնորոշման իրավունքը իրականացրել է Ադրբեջանի անկախացմանը զուգահեռ և ի սկզբանե չի կազմել Ադրբեջանի տարածքի  մաս, ուստի  նրա անկախացումը չի կարող համարվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում:Երկրորդ՝  ըստ վերոհիշյալ 2526 բանաձևի, տարածքային ամբողջականությունը նույնիսկ երրորդ պետությունների հանդեպ չի կարող վկայակոչվել` որպես ազգերի ինքնորոշման սկզբունքը սահմանափակող, եթե համապատասխան պետությունը չի հարգում ազգերի հավասարությունը և ինքնորոշման սկզբունքը», -նշեց Խզմալյանը:

Ինչ վերաբերում է uti possidetis juris սկզբունքին, ապա փաստաբանը նշեց, որ տվյալ դեպքում Ադրբեջանն  իր անկախությունը 1991 թվականին ձեռք է բերել ոչ թե ապագաղութացման գործընթացի շրջանակում, այլ պարզապես ԽՍՀՄ կազմալուծման արդյունքում:

«Բացի այդ, Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է մինչև Ադրբեջանի սահմանների միջազգայնորեն հաստատումը»,- ընդգծեց Խզմալյանը:

Փաստաբանների պալատի փորձագիտական խմբի մյուս անդամ Տարոն Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է բացահայտ հայատյացության քաղաքականության իրականացումը:

«Ադրբեջանում ռասիստական և ատելության քարոզչությունը պետական մակարդակի վրա է գտնվում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը խախտում է մի շարք միջազգային փաստաթղթեր: Ադրբեջանը այդպիսի ատելության քարոզչությունը վարում է սկսած դպրոցից, որտեղ նույնիսկ դասագրքերում ուղղակի կամ անուղղակի կերպով հակահայկական բաղադրիչներ կան»,- ընդգծեց Սիմոնյանը:

 Փաստաբանների պալատը ստեղծել էր Լեռնային Ղարաբաղի  հիմնախնդրի միջազգային-իրավական ասպեկտները հետազոտող փորձագիտական խումբ: Դրա նպատակն էր կազմել մասնագիտական կարծիք և վերլուծություն ներկայացնել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Մասնագիտական կարծիքում ներկայացված են ադրբեջանական պետության հայատյաց քաղաքականությունը և նրանց կողմից հայկական ծագում ունեցող մարդկանց նկատմամբ բռնության և ատելության դրսևորման դեպքերը, ինչպես նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից դրանց գնահատականները:Այս փաստաթուղթը թարգմանվելու  է անգլերեն և ուղարկվելու միջազգային կառույցներ:

 

From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive