Առանց դռների ու պատուհանների. Շվեյցարիայում բաց երկնքի տակ հյուրանոց է ստեղծվել (լուսանկարներ)
LIFEՖրենկ և Պատրիկ Ռիկլիններ եղբայրները մի հրաշալի ծրագիր են մշակել և բացել աշխարհում առաջին բացօթյա հյուրանոցը, որը Past.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը: Առաջին անգամ այս հյուրանոցի մասին տեղեկություններ են տարածվել անցյալ տարվա ամռանը:
Շվեյցարիայում գտնվող այս արտասովոր հյուրանոցը հյուրերին առաջարկում եէ գիշերել բաց երկնքի տակ:

Բացօթյա հյուրանոցը չունի աստղեր, պատեր, դռներ կամ պատուհաններ: Աստղեր չունենալու գաղափարը ասոցացվեւմ է հյուրանոցի անվան հետ` Null Stern` «զրո աստղ»: Սակայն սպսարկում միանգամային աստղային է:
Հյուրանոցը գտնվում է Գրաուբյունդեն շվեյցարական կանտոնում: Աղբյուրի հաղորդմամաբ, հյուրանոցային համարը տեղակայված է 1700 մետր բարձրությամ վրա գտնվող լեռնալանջին և ունի մեծ մահճակալ:

Հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելու համար պետք է վճարել 300 դոլար: 2017 թվականին այն արդեն ամբողջությամբ ամրագրված է:
Անձրոտ եղանակներին հյուրերը կարող են տեղակայվել մոտակայքում գտնվող ալպիական խրճիթում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



