Յուղոտ մթերքը կարող է հանգել տեսողության լիարժեք կորստի
LIFEԿանադացի գիտնականները վերջերս եկել են այն եզրահանգման, որ ճարպերով գերհագեցած սնունդը բարենպաստ ազդեցություն չի ունենում տեսողական առողջության համար, այլ զանազան խնդիրների պատճառ է դառնում:

Պարզվում է, որ յուղոտ սննդի կանոնավոր օգտագործումը վնասակար է տեսողության համար: Այն նաև ազդում է աղիների բակտերիաների վրա, որոնք այնուհետեւ մակուլյար դեգեներացիայի պատճառ է դառնում, որի հետևանքով տարեցների մոտ տեսողության գրեթե ամբողջական կորուստ լինել:

Այս հիվանդության ընթացքում տեսողությունը եւ նոր արյուրատար անոթների կազմավորող նյարդային բջիջները քայքայվում են, ինչն էլ հանգում է կուրության:
Մասնագետների կարծիքով, 10% դեպքերում հիվանդների մոտ խոնավ մակուլյար դիստրոֆիա է առաջանում: Սա հիվանդության ավելի վտանգավոր տեսակ է, որը նույնպես վերջում հանգում է կուրության: Հիվանդության առաջացումը կանխելու, և արդեն աաջացած հիվանդության զարգացումը կանխելու համար Past.am-ը խորհուրդ է տալիս պարտադիր դիետա պահել և սննդակարգից բացառել վնասակար յուղոտ սնունդը:
Յուղոտ մթերքները նաև առաջացնում են սրտային հիվանդություններ, ճարպակալում եւ առողջության հետ կապված բազմաթիվ այլ խնդիրներ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



