Իրանական գործակալությունը հրապարակել է ԻՊ-ի սպանված պարագլխի լուսանկարները
INTERNATIONAL NEWSԻրանական IRIB գործակալությունը լուսանկարներ է հրապարակել, որոնք, ըստ գործակալության, հաստատում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահը:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, իրանական աղբյուրի նյութում, ինչպես նշվում է, մահացած ալ-Բաղդադիի մարմինը պատկերող երկու լուսանկար է հրապարակված և նրա կենդանության օրոք արված երկու լուսանկար` համեմատության համար:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ ոչնչացրել է ալ-Բաղդադիին ավիահարվածի արդյունքում: Սակայն գերատեսչությունից նշել էին, որ այդ տեղեկությունը դեռևս ստուգվում է տարբեր աղբյուրներով:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի հաստատել ԻՊ-ի պարագլխի սպանությունը: Ալ-Բաղդադիի սպանության մասին նախկինում ևս հայտարարվել է տասնյակ անգամ, սակայն այդ տեղեկությունը իրական չի եղել:




