ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության ծառայությունները միասին են պայքարում նոր կիբեռհարձակման դեմ
SOCIETYԵվրամիության և ՆԱՏՕ-ի կիբեռանվտանգության ծառայությունները համագործակցում են նոր գլոբալ կիբեռհարձակման դեմ պայքարելու նպատակով:
ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը`դաշինքի պաշտպանության նախարարների առաջին աշխատանքային նիստի ավարտին:
«ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կիբեռսպառնալիքների ոլորտում արտակարգ իրավիճակների արձագանքման հատուկ ծառայություններ են ստեղծել, մենք իրական ժամանակում տեղեկությունների փոխանակում են կատարում: Մենք այսպես ենք գործել մայիսին և այժմ», - ասել է Ստոլտենբերգը:
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի խոսքով` այս աշխատանքը կշարունակվի և կուժեղացվի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համատեղ գործունեության շրջանակներում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



