Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Ակնկալում եմ, որ Հայաստանի արտգործնախարարությունն այս գործով լուրջ կզբաղվի․ Շվեդիայում մահացած ՀՀ քաղաքացու իրավահաջորդների փաստաբան

SOCIETY

Շվեդիայում ոստիկանության անփութության հետևանքով մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների փաստաբան Մարկ Սաֆարյանի խոսքով՝ իրենց փաստաբանական գրասենյակի փորձով և մոտեցմամբ է պայմանավորված, որ Շվեդիայի արդարադատության կանցլերը ոստիկանությունից պահանջել է վերանայել գործը, ինչը նախկինում բացառված էր:

«Մենք միշտ ասել ենք, որ գործի հետ կապված մինչև վերջ գնալու ենք, քանի որ գործի հետ կապված այնքան հանգամանքներ կան տարօրինակ ու հանցավոր, և դրանք թույլ են տալիս մեզ գործն առաջ տանել: Մեր ցուցաբերած մոտեցումը հանդիսացել է պատճառ, որ արդարադատության կանցլերը և անգամ դատախազը ճիշտ գործեն: Ասենք, որ դատախազն էլ բավականին լուրջ հետախուզություն էր իրականացրել, որովհետև բոլոր հարցերի պատասխաններն ունենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախկինում հրապարակել էինք, որ հունիսի 19-ին Շվեդիայի արդարադատության կանցլերը պահանջել է, որպեսզի գործը ոստիկանությունը նորից վերանայի, քանի որ մի շարք տարօրինակ հանգամանքներ հիմնովին  բացատրության կարիք ունեն:

Հայաստանի քաղաքացի 32-ամյա Դավիթ Բարսեղյանը մահացել է Շվեդիայում՝ շվեդական ոստիկանության արհամարհական վերաբերմունքի պատճառով:  Դավիթ Բարսեղյանը մեկնել էր Շվեդիայի Օրեբրո քաղաք: Երեկոյան, ընկերների հետ խանութից դուրս գալուց հետո նրա ինքնազգացողությունը վատացել է, ընկերները նստեցրել են մեքենան, որպեսզի տանեն հիվանդանոց, սակայն ոստիկանները կտրել են ճանապարհը և թույլ չեն տվել նրան հասցնել հիվանդանոց։

Ընկերների այն կոչերին, թե իրենց ընկերը լավ չի զգում, ոստիկանները ոչ մի կերպ չեն արձագանքել, նրանց իջեցրել են մեքենայից ու տարել բաժին: Ոստիկանական բաժնում նույնպես նրան օգնություն չի տրամադրվել, բանտախուց են տեղափոխել, որտեղ էլ Դավիթը մահացել է: Նրա և ընկերների դեմ՝ շվեդական իրավապահ մարմիների կողմից հարուցված գործ, ըստ փաստաբանի, չկա: Դավիթ Բարսեղյանը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս որդի՝ 3 և 4 տարեկան:

Մարկ Սաֆարյանը նշեց, որ գործում եղած խնդրահարույց հանգամանքներից մեկը հենց այն էր, որ դեպքի հետ կապված գործ էր հարուցվել  ոչ թե միանգամից նույն օրը, այլ օրեր հետո և այն էլ այն ժամանակ, երբ իրենք են այդ մասին բարձրաձայնել:

«Կարծում եմ, որ իրենք հիմա շատ լավ հասկանում են, որ մենք մինչև վերջ գնալու ենք: Փորձում են՝ հնարավորինս քիչ չափով խայտառակ լինեն»,- ասաց նա:

Մարկ Սաֆարյանն, այնուամենայնիվ, նշեց, որ ինքը չի հավատում, որ Շվեդիայում դեպքի հետ կապված քրեական գործ կհարուցվի: Նա նշեց, որ հնարավոր է, որ Շվեդիայի իրավապահ մարմինները ընդունեն, որ իրենք սխալվել են, և գործը քաղաքացիական համակարգում էլ կսահմանափակեն: «Կասեն, մենք ընդունում ենք, որ սխալ ենք արել, թերացումներ են եղել նախարարության կողմից, որի համար մենք սիմվոլիկ փոխհատուցում կտանք ընտանիքին, բայց չեմ հավատում, որ դեպքով քրեական գործ կհարուցվի,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում մահացածի՝ Դավիթ Բարսեղյանի ծնողների ցանկությունն իրենց որդու գործով քրեական և քաղաքացիական ատյաններում վճիռ ստանալն է,- մենք չենք բավարարվելու նույնիսկ այն դեպքում, եթե իրենք մեծ չափով գումարի փոխհատուցում տան․ պետությունը մի շարք սխալներ է արել, որը հանգեցրել է այլ երկրի քաղաքացու մահվան»:

Փաստաբանը նշեց, որ ինքը համարում է, որ ՀՀ քաղաքացու դեպքը որքանով, որ նման է Շվեդիայում եղած շատ այլ դեպքերի, նույնքան և տարբեր է, դրանով պայմանավորված՝ իրենք անընդհատ քննարկում են, որեթե Շվեդիայում իրենք գործի հետ կապված իրենց ցանկալի արդյունքը չստանան, դիմելու են Եվրոպական դատարան:

Մարկ Սաֆարյանի խոսքով՝ լավ կլիներ, որ գործի հետ կապված հայաստանյան իշխանությունները որոշակի մոտեցում որդեգրեին: «Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է պաշտպանեին իրենց քաղաքացու շահերը: Այս հարցում, կարծում եմ, պասիվություն կա: Գոնե այնպես պետք է անեին, որ ընտանիքն իրեն հոգեբանորեն վատ չզգար, որ մտածեին, որ իրենք մենակ չեն, պետությունն էլ է իրենց կողքին: Իրենք տեղեկացված են գործից, նախաքննությանը տեղյակ են: Ակնկալում եմ, որ Հայաստանի արտգործնախարարությունն այս գործով լուրջ կզբաղվի, որովհետև սա Հայաստանի քաղաքացու նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է, որը հանգեցրել է մարդու մահվան»,- ասաց նա:

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League