Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ԵՄ հարաբերություններում համագործակցության դուռը ոչ թե կիսաբաց է, այլ բաց. Կարեն Բեքարյան

INTERNATIONAL NEWS

Հայաստան- Եվրամիություն հարաբերություններում համագործակցության դուռն արդեն ոչ թե կիսաբաց է, այլ բաց: Իսկ փաստը, որ Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ 28 երկրներ մանդատ են տվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ իրավական նոր համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելուն, խոսում է այն մասին, որ ԵՄ-ն հասկացել է նախկին բացթողումներն ու ներկա դրությամբ Արեւելյան գործընկերության յուրաքանչյուր պետության հետ տանÕ �լու է անհատական քաղաքականություն:  «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, պատգամավոր Կարեն Բեքարյանը շեշտում է, որ ժամանակին արված կանխատեսումների մեծ մասը իրականություն դարձավ եւ արդարացավ:«Մենք միշտ ասել ենք, որ ԵԱՏՄ մտնելուց ԵՄ-ի արձագանքը ոչ թե արձագանք էր Հայաստանին, այլ իրավիճակին. նրանք ունեին ներքին վախեր, որ դա կունենա շղթայական ռեակցիա դեպի Ուկրաինա: Բայց մյուս կողմից կար նաեւ պարզ տրամաբանություն, որ այդքան տարի աշխատած փաստաթուղթը, որ ոլորտ առ ոլորտ եւ դրույթ առ դրույթ համաձայնեցվել էր, չէր կարող օդում կախված մնալ եւ նորմալ հանգրվանի չբերել»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ այն ժամանակ կար դադարի էլեմենտը, քանի որ կողմերը պետք է ստուգեին եւ ճշգրտեին ժամացույցները, տեսնեին տարածաշրջանային իրավիճակը եւ եթե Հայաստանն, իրոք, նախաձեռնողական լիներ, ապա կունենայինք նոր իրավական համաձայնագիրը:

Բեքարյանն ասում է, որ դժվար աշխատանքի արդյունքում Հայաստանը հասավ դրան, սակայն հանգիստ շունչ քաշելը դեռեւս վաղ է: Նա շեշտում է, որ առաջին հերթին պետք է տեսնել համաձայնագրի բովանդակային ընդգրկումը, որտեղ կան ակնկալիքներ եւ սպասումներ: «Դրանում պետք է լինի այն ամենը կամ չնչին տարբերությամբ այն ամենը, ինչը կար Ասոցացման համաձայնագրի քաղաքական եւ այլ բլոկում, եւ բավական մեծ չափով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի դրույթները՝ որպես տնտեսական: Պետք է փաստենք, որ ԵԱՏՄ-ի հետ բախվող դրույթներն այնքան շատ չեն, որքան հատվող դրÕ �ւյթները: Հետեւաբար, ակնկալիքն այն է, որ քաղաքական հատվածն ամբողջությամբ լինի, իսկ տնտեսական առումով ներառված լինեն չբախվող բոլոր դրույթները»,- ասաց Կարեն Բեքարյանը: Փորձագետը շեշտում է, որ շատ կարեւոր է նաեւ բանակցությունների եւ վավերացման ժամկետների ողջամիտ լինելը: «Այդ համաձայնագրի կնքումը մեզ համար օր առաջ կարեւոր է, որովհետեւ իրականում մի բան է բարի կամքն ու երկկողմ հարաբերությունների ձեւաչափը, բայց բոլորովին այլ բան է իրավական ուժ ունեցող խորքային համաձայնագրի կնքումը»,- ասաց Բեքարյանը:

Ինչ վերաբերում է գնահատականին, որ Հայաստանին կարծես թե հաջողվեց առաջ տանել դեռեւս երեք տարի առաջ հայտարարած «եւ-եւ»-ի քաղաքականությունը, Բեքարյանն ասաց, որ դրա մասին կարելի է լիարժեքորեն խոսել, երբ տեսնենք համաձայնագրի բովանդակային մասը որքանով է ընդգրկուն եւ երբ համաձայնագիրն արդեն վավերացված կլինի: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ԵԱՏՄ անդամ պետություններից որեւէ մեկը կամ Ռուսաստանը կարող է դժգոհություն ունենալ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի կնքման առնչությամբ, Բեքարյանը շեշտում է, որ նման մտավախության համար հիմքեր չկան: «Հայ աստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է եւ խնդիրը չի դրվում ինչ-որ բան` ինչ-որ բանի հաշվին: Այդ տեսակետից լավատես եմ»,- ասաց Բեքարյանը՝ հավելելով, որ ԵՄ-ն հասկացավ, որ Արեւելյան գործընկերության 6 պետություններից հետո միատեսակ համաձայնագրի կնքումը սխալ էր եւ յուրաքանչյուր երկրի հետ անհրաժեշտ էր վարել անհատական մոտեցումը: Ըստ փորձագետի, եթե ԵՄ-ն դա ավելի շուտ հասկանար, ապա Ուկրաինական ճգնաժամը չէր հասնի ներկայիս սրացումներին եւ ծայրահեղումներին եւ հետեւանքները կլինեին այլ:

Երկուշաբթի Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ 28 երկրները մանդատ են տվել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր իրավական համաձայանգրի շուրջ բանակցությունների վերսկսմանը:    

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding