Հաագայի դատարանը Սլովենիայի օգտին է վճիռ կայացրել Խորվաթիայի հետ տարածքային վեճում
INTERNATIONAL NEWSՍլովենիան իրավունք է ստացել Անդրիատիկ ծովում, նաև Պիրանյան նեղուցի մակերեսի երեք քառորդում խորվաթական տարածքային ջրերով անցնել դեպի միջազգային ջրեր։ Այս վճիռը կայացվել է հունիսի 29-ին, Հաագայի արբիտրաժային դատարանում, փոխանցում է Lenta-ն։
Ըստ դատավճռի՝ միջանցքը, որով սլովենյան նավերն ու օդանավերը կկարողանան անարգել տեղաշարժվել, պետք է լինի մոտ 2․5 ծովային մղոն լայնությամբ։ Նշում են, որ Սլովենիան այդ տարածքը որպես սեփականություն չի ստանում։
Խորվաթական իշխանությունները հայտնել են, որ չեն ընդունում դատավճիռը։
Երկու հանրապետությունները, որոնք նախկինում եղել են Հարավսլավիայի կազմում, 1991-ից սկսած վիճում են Անդրիատիկ ծովի հյուսիսային մասում Պիրանյան նեղուցը կիսելու մասին։ Զագրեբը մասնավորապես պահանջել է Սլովենիային զրկել չեզոք ջրեր մտնելու իրավունքից, մինչդեռ Լյուբլյանան պահանջում էր, որ հատուկ միջանցք ստեղծվի։
1991-ին Սլովենիան ու Խորվաթիան անկախություն են հռչակել։ 13 տարի հետո Սլովենիան անդամակցել է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին։ Խորվաթիան 2009-ին է միացել ՆԱՏՕ—ին, իսկ 2013-ին՝ ԵՄ-ին։



