8 հեքիաթային վայր` քաղաքի եռուզեռից և աղմուկից փախչելու համար
LIFETert.am-ը գրում է.
Մեզանից յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի լիաթոք հանգստի և ճանապարհորդելու համար լավագույն ուղղությունների մասին:
Նրանց, ում դուր է գալիս մաքուր օդն ու բնական միջավայրը, քիչ բնակությամբ և ազատ տարածությամբ վայրերը, AdMe.ru-ն առաջարկում է դիտարկել հետևյալ վայրերը, որոնք կարող են իրական դրախտավայր դառնալ քաղաքի աղմուկից ու եռուզեռից հանգստանալ ցանկացողների համար:
1.Հալշտատ, Ավստրիա
Լեռնալանջերին ծվարած վառ գույնի տնակներ, կապուտակ լիճ` լողացող կարապներով, Ալպյան բուսականություն. այս ամենն ասես հեքիաթից կենդանացած տեսարան լինի:

2.Սիմիան լա Ռոտոնդ, Պրովանս, Ֆրանսիա
Կապուտակ երկինքը, նարդոսի դաշտեր, ալպյան լեռներ, միջերկրածովյան խոհանոց և Պրովանսի գեղեցկությունը, ահա թե ինչ է պետք լիակատար հանգստի համար:

3.Մարսաշլոկ, Մալթա
Սա գունագեղ ձկնորսական ավան է Մալթայում:

4.Ուրոս լողացող կղզիներ, Բոլիվիա և Պերու
Երկու երկրի սահմանին գտնվող Տիտիկակա լճում ուրու ցեղախումբը բնակվում է 42 լողացող կղզու վրա:

5.Ալբերոբելլո, Իտալիա
Այս վայրը հայտնի է 1400 փոքրիկ տնակների շնորհիվ, որոնք ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են պատմական և հումանիտար ժառանգության մաս:

6.Լունցզի բրնձի դաշտերը, Չինաստան
Բրնձի դաշտերը Չինաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկն է համարվում: Դրանք բազմամյա աշխատանքի արդյունք են և գոյություն ունեն 7-րդ դարից ի վեր: Դրանք կառուցվել են լեռնալանջերի վրա` 1100 մետր բարձրություններում:
Շարունակությունը՝այստեղ.



