Ճապոնիայի բանկում Հիտլերին անվանել են լավ տնտեսագետ
INTERNATIONAL NEWSՃապոնիայի բանկի կառավարման անդամ Յուտակա Հարադան ընդգծել է Ադոլֆ Հիտլերի նշանավոր տնտեսական քաղաքականությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, ելույթ ունենալով Տոկիոյի սեմինարում, Հարադան ընդգծել է, որ Հիտլերը ձեռնարկել է «հիանալի» ֆիսկալ և մոնետար քայլեր, որոնք իրենց հերթին, աշխարհը բերել են «սարսափելի մի բանի»:
«Քանի որ Հիտլերը ձեռնարկել է համապատասխան քայլեր ֆինանսական և դրամավարկային քաղաքականության մեջ, տեղի ունեցավ ողբերգություն: Ես խոսում եմ այն մասին, որ ինչ որ մեկը պետք է ձեռնարկեր համապատասխան քայլեր այն բանից առաջ՝ ինչ արեց Հիտլերը»,- ասել է նա:
Ճապոնիայի բանկի ներկայացուցիչը հայտարարել է, որ չի կարող մեկնաբանել այդ մտքերը, քանի որ չի տիրապետում Հարադայի ընդգծած մանրամասներին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



