13 տարօրինակ սնահավատություններ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք տրամաբանության կանոններին ոչ մի կերպ չեն ենթարկվում
LIFEՀայաստանում սև կատվին տեսնելիս սնահավատները փոխում են ճանապարհը, մինչդեռ Մեծ Բրիտանիայում նույն սև կատուն հաջողության նշան է: Հասկանալ, թե որտեղից են սկզբնավորվել այդ սնահավատություններն, արդեն փորձել էլ պետք չէ:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 13 տարօրինակ սնահավատություններ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք տրամաբանության կանոններին ոչ մի կերպ չեն ենթարկվում:

Եթե ծիտը ծրտել է ձեզ վրա, ապա դա փողի նշան է:

Ձախ ոտքով շան կղանքի մեջ կանգնելը հաջողության նշան է, իսկ աջով՝ անհաջողության:

Եթե ճաշի մեջ ճանճ է ընկնում, ապա շուտով նվեր եք ստանալու:

Եթե փռշտում եք, ապա ինչ-որ մեկը ձեր մասին է խոսում:

Կոտրված սպասքը հաջողության նշան է: Ամանորին դանիացիները հարազատներին և մտերիմներին ապակու կտորներ են նվիրում:

Երկար լապշան խորհրդանշում է երկար կյանք և բարգավաճում, ուստի այն կծել, մասնատել չի կարելի:

Կակտուսը պաշտպանում է դժբախտություններից և չարիքից:

Ձեր ճանապարհը ձախից աջ կտրող կատուն անհաջողության նշան է, իսկ աջից ձախ գնացողը՝ հաջողության:

Գիշերը մթության մեջ չի կարելի հայելու մեջ նայել:

Եկեղեցիներում բոլոր ժամացույցները տարբեր ժամեր են ցույց տալիս, որպեսզի շփոթեցնեն չար ուժերին:

Սարդերին սպանել չի կարելի, դրանք տունը պաշտպանում են հրդեհից:

Հաճոյախոսությունը աչքով տալու միջոց է. անտեղի գովասանքներից են լինում բոլոր դժբախտությունները:

Հարսը պետք է ոտքից գլուխ ցեխի մեջ թաթախված լինի, որպեսզի ընտանեկան կյանքը երջանիկ եվ անհոգ լինի:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



