Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


«Սկզբունքորեն դեմ ենք Անթալիային, երբեք հանգստի չենք մեկնել Թուրքիա». Մայա Պողոսյանը (Photo)

LIFE

Ամառը թեժ ընթացքի մեջ է, և դա նշանակում է, որ ճամփորդելու իսկական ժամանակն է: Առաջիկա հանգստի ու ճամփորդությունների թեմաների շուրջBlogNews.am-ն այսօր զրուցել է «EL» ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանի հետ, ով սիրով կիսվել է երեխայի հետ ճամփորդելու առանձնահատկությունների, ճամփորդական ուղղություն ընտրելու հարցում իրենց ընտանիքի նախապատվությունների, ինչպես նաև ճամփորդության մեկնելուց առաջ ճամպրուկը հավաքելու վերաբերյալ մի քանի կարևոր, սեփական դիտարկումներով.

«Ամառվա առաջին կեսն ինձ համար շատ հագեցած ու ծանրաբեռված էր, որովհետև, ինչպես արդեն գիտեք, մեկնարկեց իմ նոր նախագիծը՝ EL Fashion Avenue-ն: Այն բավականին աշխատատար ու ծավալուն նախագիծ էր, ու բացումից հետո մինչ այս պահը զբաղված եմ նախագծի աշխատանքներով: Այդուհարդերձ, նախատեսում եմ նաև ժամանակ հատկացնել ընտանիքի հետ հանգստին, որովհետև հատկապես երեխային յուրաքանչյուր տարի անպայման տանում ենք ծով»:

Մայան ասում է, որ ընտանեկան հանգստի նախատեսում են մեկնել արդեն հուլիսի վերջին: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ նորից Հունաստան՝ Կրետե. «Սա արդեն 4-րդ կամ 5-րդ անգամը կլինի, որ Ալեքսին տանում ենք նույն վայրը, որովհետև երկար փնտրելուց հետո երևի թե ամենահարմար տեղն է երեխայի հետ հանգստանալու համար: Սկզբունքորեն դեմ ենք Անթալիային, երբեք հանգստի չենք մեկնել Թուրքիա: Մեր ընտանիքում հայրենասիրական մտածելակերպը վառ է արտահայտված: Իսկ թե ինչու ամեն տարի երեխայի հետ հենց Հունաստան, ասեմ, որ դա պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ երեխայի հետ թռիչքը շատ երկար չէ, հետո՝ ծովն է շատ լավը, ինչպես նաև հյուրանոցներն են շատ հարմար երեխայի հետ հանգստանալու և ժամանցի համար: Դրա համար էլ այս տարի ևս որոշեցինք Հունաստան մեկնել: Մեր ընկերների ու նրանց երեխաների հետ ենք մեկնելու, որոնց հետ Ալեքսը մտերիմ է, ու արդեն մի քանի տարի է ՝ մեր հանգիստն այսպես ենք կազմակերպում. առաջին հատվածը երեխայի հետ, իսկ դրանից հետո ես ու ամուսինս հանգստի ենք մեկնում երկուսով: Այս տարի նախատեսում ենք մեկնել Բալի»:

Երեխայի հետ հանգստի մեկնելու առանձնահատկությունների մասին փորձառու մայրիկը շատ կարևոր մի քանի դիտարկում ունի. «Քանի որ տեսակով շատ կազմակերպված մարդ եմ, հանգստի մեկնելու հարցում ևս արդեն ունեմ կազմավորված ու ճիշտ դրվածք, հատկապես երեխայի առումով: Նախապես գիտեմ՝ ինչ է պետք վերցնել, ինչ քանակի հագուստ, ինչպիսի հյուրանոց ընտրել: Յուրաքանչյուր տարի մենք հյուրանոցի համար ընտրելիս կա՛մ առանձին բունգալո ենք նախընտրում, կա՛մ էլ առանձնացված համար, որպեսզի դիմացը լինեն կա՛մ ծովն ու ավազը, կա՛մ կանաչ գոտի, որպեսզի երեխան խաղալու և իրեն ազատ զգալու հնարավորություն ունենա, ազատ ելումուտ անի, ու խնդիր չլինի ո՛չ մեզ և ո՛չ է երեխայի համար, քանի որ չենք սիրում անընդհատ երեխային ասել «չի՛ կարելի» ու սահմանափակել նրան: Պետք է ամեն ինչ այնպես կազմակերպել, որպեսզի երեխայի վրա բարկանալու առիթ չլինի»:

Մայան նաև մի կարևոր դետալի մասին է նշում, որն անպայման իր հետ վերցնում է ճամփորդության մեկնելիս: Խոսքը փոքրիկ դեղատուփի մասին է, որտեղ Մայան նախապես տեղավորում է առաջին անհրաժեշտության բոլոր այն դեղերն ու պարագաները, որոնք հնարավոր է՝ պետք գան. «Արդեն ունեմ դեղերի ստանդարտ ցանկ՝ բոլոր հնարավոր դեպքերի համար, որպեսզի ճանապարհին ու, ինչու ոչ, նաև հյուրանոցում որևէ խնդրի դեպքում առանց տագնապի առաջին օգնություն ցուցաբերելու հնարավորություն լինի: Սակայն պիտի նշեմ, որ այսքան տարիների ընթացքում, փառք Աստծո, նման անհրաժեշտություն երբեք չի եղել»:

Երեխայի հետ հանգստի մեկնելու հարցում Մայան կարևորում է ևս մեկ հանգամանք. դա ճաշացանկն է, որից նաև երեխան պիտի օգտվի. «Ալեքսը բավականին «վատ» ուտող երեխա է, սակայն հուրախություն ինձ՝ ծովամթերք շատ է սիրում՝ ծովախեցգետին (կրիվետկաներ, կրաբ), սուշի սիրում է, սակայն քչակեր է: Դրա համար էլ առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում հյուրանոցի խոհանոցին, որպեսզի այն լինի իդեալական, ու ես վստահ լինեմ, որ իմ երեխային որակյալ, լավ սնունդ են տալիս: Ու քանի որ, ինչպես նշեցի, ծովամթերք շատ է սիրում, նա մեզ հետ միասին օգտվում է ծովափնյա մենյուից»:

Եթե երեխայի հետ հանգստի հարցում Մայան ու Ավետիսը ստաբիլ են ու միշտ նույն հանգստավայրն են ընտրում, ապա երկուսով ճամփորդելու դեպքում զույգը միշտ նախընտրում է զբոսաշրջային նոր տեղերում լինել ու ամեն անգամ այցելել նոր երկիր. «Այս տարի Բալի ենք մեկնելու: Ամուսնուս հետ փորձում ենք միշտ նոր վայրերում լինել, եթե դա գործուղում չէ, որովհետև երկուսս էլ էքստրիմի, նոր զգացողությունների սիրահար ենք ու փորձում ենք անընդհատ նոր մշակույթներ, միջավայրեր տեսնել, նոր զգացողություններ ձեռք բերել: Երկուսս էլ այս հարցում շատ նման ենք, այնպես որ, մենք ամեն անգամ նոր զգացողությունների հետևից գնում ենք նոր վայրեր»:

Մայան նշում է, որ ճիշտ հանգիստը մի քանի փուլ է ներառում. «Սկզբի մի քանի օրերը պասիվ հանգիստն ենք նախընտրում՝ հանգստանում ենք թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, դրանից հետո արդեն հանգստի երկրորդ մասն է՝ մշակութային. այցելում ենք թանգարաններ, բացահայտում նոր մշակույթներ: Շոփինգն ինձ համար հանգստի ընթացքում երբեք դոմինանտ չի լինում, սակայն այն ընթացքում իր տեղն է գտնում: Ամեն դեպքում, ինչպես ցանկացած կին, չեմ հրաժարվում գնումներ կատարելու հաճույքից, բայց այն ինձ համար առաջին տեղում չէ»:

Մայան նշում է, որ լիակատար հանգստի համար նա չէր հրաժարվի երկար ճամփորդությունից, սակայն աշխատանքը, ընտանիքը չեն կարող թույլ տալ, որ դա շատ երկար տևի. «Մենք սովորաբար հանգստի ենք մեկնում տարվա մեջ 2-3 անգամ, երկու շաբաթով, որովհետև հնարավոր չէ աշխատանքը դրանից ավելի երկար թողնել, ու ամեն ինչ անում ենք, որպեսզի տեղավորվենք մեր գրաֆիկի մեջ»,- զրույցի վերջում նշեց Մայան:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Մայա Պողոսյանի անձնական արխիվի

Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions