«Մարտական եմ տրամադրված». Սյուզաննա Մելքոնյանը Հայաստանը կներկայացնի «Морской Узел» մրցույթում
LIFEՆովորոսիսկում կայանալիք «Морской Узел» երիտասարդ կատարողների մրցույթում այս տարի Հայաստանը կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» եւ «X Factor» նախագծերից հայտնի երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը: Երգչուհին արդեն ինքնաթիռում է, սակայն մինչ թռիչքը նա NEWS.am STYLE-ին պատմեց մրցույթի մանրամասներից եւ իր ակնկալիքներից.

«Մրցույթը մեկնարկում է վաղը` հունիսի 30-֊ին, իսկ հուլիսի 1-ին արդեն գալա համերգն է։ Յուրաքանչյուր մասնակից պետք է կատարի ծովի մասին երգ իր մայրենի լեզվով։ Ես ներկայացնելու եմ Էդգար Գյանջումյանի և Վահան Անդրեասյանի «Սիրո երկու թեւեր» երգը»,-նշեց երգչուհին, որի կյանքում սա առաջին միջազգային մրցույթն է:
«Մարտական եմ շատ տրամադրված, մեծ ակնկալիքներով»,-հավելեց Սյուզաննան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-15-ը Սոչիում կկայանա «Նոր Ալիք 2017» միջազգային երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնեն Սյուզաննա Մելքոնյանն ու Էռնա Միրզոյանը:
NEWS.am STYLE-ը բարի թռիչք եւ հաղթանակ է մաղթում Սյուզաննային:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Սյուզաննա Մելքոնյանի Facebook-ի էջից



