Պուտինը կընդունի ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քիսինջերին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կարճատեւ հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Քիսինջերը Մոսկվայում Է գտնվում «Պրիմակովյան ընթերցումներին» մասնակցելու կապակցությամբ, որոնք այսօր մեկնարկել են,-լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:-Եվ այստեղ նրա գտնվելու հնարավորությունն օգտագործվում Է (Պուտինի եւ Քիսինջերի) կարճատեւ շփման համար»:
Պեսկովը հիշեցրել Է, որ հունիսի 29-ին Ռուսաստանի ղեկավարը կընդունի նաեւ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



