Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Նուբայի լեռներ մեկնած հայ բժիշկներն արժանացան Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալների

SOCIETY

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, որ միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները, ժամանեց Հայաստան՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի միջոցառումներին: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չմնացին: Երեք հայ բժիշկներ մեկնել էին Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու բժիշկ Թոմ Քաթինային և շարունակելու նրա բացառիկ մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել: Փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայել են խաղաղությանը, ոչ մի րոպե չվարանեցին, երբ իմացան, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում:

 Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետ, փոխգնդապետ Գևորգ Ոսկանյանը արդեն 23 տարի ծառայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում՝ որպես ռազմական բժիշկ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի պետի տեղակալ, մայոր Հայկ Հովհաննիսյանը երկու անգամ 2010 և 2013 թվականներին եղել է առաքելության հայկական խաղաղապահ զորքերի բրիգադի կազմում Աֆղանստանում: ­

Գևորգ Ոսկանյանին և Հայկ Հովհաննիսյանին Սուդանում միացավ բժշկուհի Արմինե Բարխուդարյանը. mինչ այդ նա մարդասիրական առաքելությամբ մեկնել էր Քենյա՝ աշխատելու Մալինդի քաղաքի հիվանդանոցում:

Երեք հայ բժիշկները Նուբայի լեռներում սիրով ու նվիրումով փոխարինեցին Թոմ Քաթինային նրա բացակայության ընթացքում:

Այսօր, երբ մոլորակը տնքում է պատերազմների ցավից, սովի ճիրաններում հայտնվում են անօթևան մարդիկ, ծխացող վերքերով ռազմագերիներ, անգնահատելի է մարդասիրական գործունեությունը: Մեծ եղեռնի գեհենով անցած մեր ժողովրդի զավակները չէին կարող անտարբեր մնալ ուրիշի ցավի հանդեպ: Նրանք առաջնորդվեցին Նանսենյան «Ուրիշի դժբախտություն չի լինում» կարգախոսով՝ օգնության ձեռք մեկնելով Նուբայի լեռներում ապրող հազարավոր տառապյալ մարդկանց:

Մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած գործունեության համար Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2017 թվականի հունիսի 15-ի որոշմամբ՝ Արմինե Բարխուդարյանը, Գևորգ Ոսկանյանը և Հայկ Հովհաննիսյանը պարգևատրվել են նորվեգացի մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով: Մեդալները հանձնեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարգևատրության արարողությունը տեղի ունեցավ հունիսի 28-ին, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամում:  

Միջոցառմանը ներկա գտնվողներն իրենց ելույթներում երախտիքի խոսքեր ուղղեցին և շնորհավորեցին մարդասեր բժիշկներին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական, գնդապետ, գրող Անդրանիկ Հակոբյանը նրանց Նուբայի լեռներ մեկնելը և ժամանակավորապես Թոմ Քաթինային փոխարինելը համարեց յուահատուկ ուխտագնացություն և իբրև բժիշկներ՝ իրենց կենսագրության էջերում ոսկե տառերով գրելու արժանի էջ: Նա, ներկայացնելով հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ազգերի լիգայում փախստականների գծով գերագույն հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի՝ հայ ժողովրդին առնչվող կենսագրական դրվագներ, նշեց, որ պատահական չէ, որ այսօր մեր նվիրյալ հայորդի բժիշկներն արժանանում են մեծ մարդասերի ոսկյա հուշամեդալներին:

Պահեստի փոխգնդապետ, բանաստեղծուհի Նոնա Պողոսյանը ապրիլյան հերոսամարտին նվիրված իր «Քառօրյա կանչ» պոեմից հատվածներ ընթերցելով ողջունեց օրվա հերոսներին:

Վերջում բժիշկները, պատասխանելով ներկաների հարցերին, հետքրքիր ու շատ հուզիչ դրվագներ պատմեցին իրենց՝ Նուբայի լեռներ կատարած մարդասիրական աշխատանքների մասին: Նուբայի լեռներ հասնելը նրանց համար դյուրին չէր, սակայն իրենց առջև դրված առաքելությունը լիարժեք կյանքի կոչելու և մարդկանց օգնելու ցանկությունը հաղթահարեցին անցակետերում և Նուբայի լեռներում առաջացած բոլոր դժվարությունները:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League