Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետները Հայաստանում են

INTERNATIONAL NEWS

Սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով` ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականի ավարտը մշակել սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման մոդել, իսկ 2018-2021 թվականների ընթացքում ներդնել այն և կիրառել ռիսկերի կառավարման մեխանիզմներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այս ուղղությամբ համագործակցության ու տեխնիկական աջակցության առաջարկով դիմել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (FAO/ՊԳԿ)՝  կարևորելով կազմակերպության փորձն ու փորձագիտական կարողությունները: Ակնկալվում է, որ համագործակցության արդյունքում կբարելավվեն Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտում ռիսկերի գնահատման կարողությունները՝ նպաստելով ռիսկերի գնահատման վրա հիմնված պետական վերահսկողության իրականացմանը:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով  Հայաստանում է գտնվում այս հեղինակավոր կազմակերպության պատվիրակությունը՝ Մերի Քեննի գլխավորությամբ: Որպես աջակցության առաջին քայլ, հունիսի 28-ին կազմակերպվել էր «Սննդամթերքի անվտանգության կարողությունների հզորացում՝ ոլորտի ռիսկերի կառավարման նպատակով» աշխատաժողովը՝ ինչպես Ծառայության, այնպես էլ շահագրգիռ նախարարությունների և կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Այս առաքելությունը մեծ նշանակություն ունի սննդամթերքի անվտանգության հարցում որակական նոր փուլի անցնելու և ոլորտի զարգացումն ապահովելու տեսանկյունից»,- ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ մասնավորեցրել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Ըստ նրա՝ ծրագիրը, որը նախատեսվում է մշակել, մեծապես նպաստելու է ոլորտում ռիսկերի գնահատման մեխանիզմների ներդրմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև կառավարման ու վերահսկման հնարավորությունների ընդլայնմանը:

ՊԳԿ փորձագետ Ժան Չարլզ Լեբլանկը ներկայացրել է սննդամթերքի վերահսկողության և ռիսկերի վերլուծության ոլորտներում կիրառվող ժամանակակից միջոցներն ու միջազգային փորձը, ռիսկերի գնահատման սկզբունքներն ու արդյունքների օգտագործման մեթոդները:

Աշխատաժողովի ընթացքում նաև ներկայացվել են սննդամթերքի անվտանգության համակարգի կառավարման՝ մեր երկրի առանձնահատկությունները, ոլորտի օրենսդրությունը, սննդամթերքի անվտանգության հետ առնչվող կենդանիների առողջության հետ կապված հիմնահարցերը: Մասնակիցներն անդրադարձել են նաև ռիսկերի գնահատման և դրա վրա հիմնված ծրագրերի իրականացման համար կարևոր գործառույթներին, ոլորտի բացերին ու մարտահրավերներին, ինչպես նաև հզորացման կարիք ունեցող կարողություններին:

ՊԳԿ փորձագետների հետ հունիսի 26-30-ը տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում նախատեսվում է մշակել տեխնիկական աջակցության ու կարողությունների զարգացման երկամյա ծրագիր և այդ շրջանակներում բարելավել ռիսկերի գնահատման մեխանիզմները: 

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards