Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանն այսօր Տիգրան Մեծի պապից՝ Արտաշես թագավորի ժամանակներից ավելի հին ժամանակների փուլում է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավաբան, փաստաբան, փորձագետ Նարեկ Ներսիսյանի դիտարկմամաբ Հայաստանը եվրոպական կոնվենցիաներին միանալու և համաձայնագրեր ստորագրելու հարցում չեմպիոն է, սակայն չեմպիոն է նաև դրանք պատշաճ չիրականացնելու հարցում: Նրա կարծիքով որպեսզի օրենքները կիրառվեն, ընդամենը հարկավոր է օրենքների կիրառման համար իշխանությունների բոլոր թևերի միջև պարզ համաձայնություն լինի: Հակառակ դեպքում ինչքան ուզում են օրենքներ ընդունվեն կամ դրանք կատարելագործվեն, միևնույն է կամարտահայտություն բացակայության դեպքում օրենքը ձևական բնույթ է կրելու:

«Երկրներ կան 4–5 էջանոց օրենքներ ունեն, սակայն օրենքի կիրառման տառի և ոգուն հավատարիմ լինելու և օրենքների կիրառման տեսանկյունից չեմպիոն երկրներ են»,– ասում է Ն. Ներսիսյանը:

Իրավաբան–փորձագետի կարծիքով` Հայաստանի դեպքում ճիշտ հակառակն է: Ու թեև այնպես չէ, որ երկիրն ընդհանրապես չի իրականացնում իր կողմից ստանձնած պարտավորությունները, այլ խնդիրն այն է, թե դրանք ինչպես է իրականացնում, իսկ չիրականացնելու դեպքում ինչ հետևանքներ են լինում մեր երկրի համար:

«Մեր խնդիրը սակայն այն չէ, որ մենք իրավաբանների խնդիր ունենք: Խնդիրն այն է, որ իրականում մենք չունենք պետական ինստիտուտներ: Այսինքն, խնդիրը ինստիտուցիոնալ համակարգեր չունենալն է: Մենք չունենք դատական, օրենսդիր և գործադիր համակարգեր: Այսինքն, եթե դրանք իրականում կան, բայց դրանց իմիտացիան է, ուրեմն՝ չունենք: Գուցե ես կտրուկ եմ արտահայտվում, բայց դա այդպես է»,– համոզված է փորձագետը:

Նրա տեղեկացմամբ Հայաստանը երեք անգամ դատական համակարգը փոփոխելու ու բարեփոխելու համար գրանտ է վերցրել, երեք անգամ էլ կազմավորվել են դատական համակարգեր, սակայն դրանից մեր դատական համակարգն ավելի լավը չի դարձել: Ն. Ներսիսյանի կարծիքով` դրա փոխարեն կարելի էր մեկ անգամ դատական համակարգը կայացնելու վերջնական որոշում կայացնել ու առաջ շարժվել:

«Մեզ մոտ իրավականի փոխարեն դեռևս գործում է մեր թվարկությունից առաջ գույություն ունեցած ցեղախմբային մտածելակերպը, երբ սովորույթի ուժն ավելի զորեղ է, քան օրենքը: Եվ եթե մի երկրում գոյություն ունի՝ «ես քո ախպերն եմ, ուրեմն իմ նկատմամբ օրենքը չի աշխատում» սկզբունքը, և դա է գործում, ուրեմն այդտեղ պետական ինստիտուտները չեն աշխատում: Այսինքն, այդտեղ պետություն չկա: Եվ այդ պայմաններում ուզում եք 500 հատ վարչապետ փոխեք, միևնույնն է, ոչինչ էլ չի ստացվելու»,– ասաց փորձագետը:

Համեմատելով ԵԱՏՄ–ն Եվրամիության հետ նա նշեց, որ մեկը տնտեսական համակարգ է, մյուսը` իրավաքաղաքական: Եվ այդ է պատճառը, որ Հայաստանն այսօր ձգտում է Եվրամիության հետ հարաբերությունները սերտացնել, որը կապահովի մեր երկրի քաղաքական ու աշխարհաքաղաքական ներկայացվածությունը միջազգային հարթակներում:

«Եթե ԵԱՏՄ–ն տնտեսական կառույց է, ավելի շատ միության անդամ երկրների գործարար միջավայրին է համախմբում: Այսինքն, այնտեղ կա փող, իսկ Եվրամիությունում առաջնայինը մարդու իրավունքներն են, ոչ թե տնտեսական շահերը: Երբ հարցը հասնում է ծայրահեղության, ապա այդ դեպքում երկիրը այս կամ այն ձևով այդ կոնվենցիան կատարում է, որպեսզի ցույց տա, որ Հայաստանի Հանրապետությունն այս կամ այն ձևով կոնվենցիան կատարում է, բայց սա նույնպես իմիտացիա է: Եվրոպական դատարանը մի որոշում ունի, որում խոսվում է վերացական իրավունքի մասին: Այսինքն, դատարանը կա, բոլոր գործիքները ստեղծված են, բայց իրականում դրանք աշխատում են միջինից ցածր մակարդակի վրա: Եվ երբեք չեք լսի, որ որևէ գործարար կամ օլիգարխ ինչ–որ դատական գործով ինչ–որ պրոցեսի մեջ մտնի իշխանությունների հետ: Հայաստանում դրա փոխարեն դեռևս մի զանգով հարցերը լուծելու «ինստիտուտն» է գործում»,– ասաց Ն. Ներսիսյանը:

Խոսելով ընդհանրապես իրական պետականություն ունենալու մասին, իրավաբանի կարծիքով առաջին հերթին պետք է ինստիտուտները կայացնել և եթե դրա փոխարեն կան պետություն կոչվող մոդելին նմանակված որոշակի կառույցներ, ցեղախմբային մտածելակերպ և միմյանց միջև պայմանավորվելու «ավանդույթ», ապա այդ դեպքում երկրում ավելի շատ ֆեոդալական կարգեր են հաստատված: Եվ այդ պարագայում խոսել երկրի՝ որպես ինստիտուցիոնալ կառույց լինելու մասին՝ պարզապես անիմաստ է:

«Այսօրվա ժամանակակից պետության մոդելի համեմատ Հայաստանը գտնվում է Տիգրան Մեծի պապից՝ Արտաշես թագավորի ժամանակներից ավելի հին ժամանակների փուլում»,– ասաց փորձագետը:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League