Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Տեսիլքներն ու վկայությունները հայոց մեջ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Մեր հոգևոր ճանապարհի ոսկիները որքանո՞վ ենք տվել ժողովրդին, և ընդհանրապես աշխատո՞ւմ ենք այդ ուղղությամբ: Իսկ մենք դրանք ունենք, պարզապես շաղ են տրված հնագույն մատյաններում: Մեր խնդիրն է հավաքել, մեկտեղել, ու հասու անել մարդկանց:

Տվյալ դեպքում խոսքը մեր սրբերի, հոգևոր հայրերի տեսիլքների ու մարգարեությունների մասին է: Մինչ օրս մենք դա չենք արել. չկա այն ժողովածուն, որտեղ համահավաք ներկայացվեին դրանք: Իսկ ամեն ժողովուրդ դա անում է և պարտավոր է անել: Որպեսզի նրա երթը պատմության մեջ ընկալելի լինի նաև հոգևոր լույսի ներքո: Մեզանում ևս վերջապես, փառք Տիրոջը, դա տեղի ունեցավ: 2009 թվականին այդ կարևոր ու սուրբ գործը ստանձնեց Աշոտ Հունանյանը. նա մտավ գրադարաններ, մատենադարան, հետազոտեց գիրք ու մատյան ու նրանցից հանեց տեսիլքներն ու մարգարեությունները և հրապարակեց առանձին գրքով: Գիրքը կոչվեց «Տեսիլքներ և մարգարեություններ հայոց մասին»:

Մարգարեությունները, որոնք զետեղված են Հին Կտակարանում, գիտենք, կատարվել են ժամանակի ընթացքում: Եվ կատարվել են տող առ տող, բառ առ բառ: Այնպես որ մարդկությունը շատ լավ գիտի դրանց արժեքը: Իսկ մեր սուրբ հայրերը կանգնած են եղել քրիստոնեության ակունքներում, նրանց տեսիլքները ևս չափազանց արժեքավոր են: Ընդ որում, արժեքավոր են ոչ միայն մեզ համար: Մարդկությունը ևս նրանցում վկայություններ կգտնի իր հետագա ընթացքի մասին: Նաև աշխարհի վերջն է դրանցում երևում, թե ինչը ինչպե՞ս է տեղի ունենալու և ինչո՞ւ է հենց այդպես լինելու: Այս մարգարեություններն ընդգրկում են մինչև ժամանակների վերջը, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը:

Սակայն, բնականաբար, մեզ համար առավելապես կարևոր է այն, ինչ վերաբերում է մեզ ու մեր երկրին: Ընդ որում ասենք, որ շատ տեսիլքներ ու մարգարեություններ արդեն իսկ իրականացված են: Խնդրեմ` Մովսես Խորենացու տեսիլքը, որը վերաբերում էր Բագրատունիների և Արծրունիների նախարարական տներին: Սրբին տեսիլքով հայտնվում է, որ նախարարական այս տները թագավորություններ են ստեղծելու մեր հողի վրա, և ժամանակին այդ մասին նամակով հայտնում է նրանց իշխաններին: Պահպանվել է նամակը, որն էլ զետեղված է վերոնշյալ գրքի մեջ:

Ընդհանրապես ասենք, որ բովանդկային առումով ընդգրկուն և առավել մեծ ժամանակահատվածի համար հայտնված տեսիլքներ են Գրիգոր Լուսավորչի, Ներսես Մեծի, Սահակ Պարթևի, սուրբ Դանիելի մարգարեությունները: Մեր ժողովրդի անցած ողջ ճանապարհը կանխատեսված են նրանցում: Մենք հոգևոր լուրջ խոտորումներ ենք ունենալու, շեղվելու ենք Աստծու ճանապարհից, անգամ երես ենք թեքելու նրանից, ուստի և չի ուշանալու հետևանք–պատիժը. կորցնելու ենք մեր պետությունն ու պետականությունը, հաճախ անցնելու ենք երկրային գեհենի միջով: Մեծ սրբերը ժամանակների միջով տեսել են այս ամենը ու հաղորդել մեզ: Այնպես որ, դրանց մի մասն արդեն իսկ կատարված է, սպասենք մյուսների իրականացման ժամին:

Ում սիրում եմ…

Եվ ինչո՞ւ են այդքան շատ աղետներն ու կորուստները, երբ մենք նրա ընտրյալ ժողովուրդն ենք: Իսկ որ ընտրյալ ենք, այդ մասին Հիսուսը մեզ տեղեկացնում է Թադևոս առաքյալի միջոցով, երբ որպես տեսիլք հայտնվում է նրան: Առաքյալը դատապարտված էր մահապատժի: Վերջին ժամերն են, նրա հետ են նաև իր աշակերտները, այդ թվում` հայոց Սանատրուկ թագավարի դուստրը` սուրբ Սանդուխտը: Երբ աշակերտները քնում են, սուրբ Թադևոսը մնում է արթուն ու շարունակում է աղոթքը: Նա Հիսուսից խնդրում է, որ մեր ազգին պահի իր ձեռքի հովանու ներքո: Աստված լսում է նրա աղաչանքը և տեսիլքով հայտնում, որ այսուհետև հայ ժողովուրդը լինելու է իր սեփական ժողովուրդը:

Իսկ պատմության ընթացքում մենք մշտապես ենք զգացել խստահայաց Փրկչի ներկայությունը: Նա իր ապտակներով ուղղորդում է մեր ընթացքը ու պարտադրում, որ գնանք ճշմարիտ ճանապարհով: Մեր պարագայում էլ իրողություն է այն, ինչ Հին Կտակարանում ասվում էր հրեաների վերաբերյալ: Որ եթե շեղվեք ճշմարիտ ճանապարհից, ես ձեզ վրա ա՛յս, ա՛յն ժողովրդին կբերեմ, որոնք ձեզ կկոտորեն, կհալածեն, ցիր ու ցան կանեն աշխարհով մեկ: Իսկ հրեաները հենց իր` Հիսուսի ընտրյալ ժողովուրդն էին: Ապտակներ հասցնելով, փորձությունների միջով անցկացնելով` ի վերջո նրանց բերում է ճշմարիտ ճանապարհի դուռը, երբ արդեն առկա էին ապաշխարանքն ու հոգևոր մաքրման ընթացքը:

Վստահաբար նույնը և մեր վերաբերմամբ է. մենք ևս ընտրյալ ենք նրա համար: Ոչինչ պատահական չկա աշխարհի մեջ, անգամ տերևը պատահական չի ընկնում ծառից. մենք առաջինն ընդունեցինք քրիստոնեությունը որպես պետական կրոն, աշխարհում առաջին պետական այրը, որ ընդունեց քրիստոնեական հավատը հայոց Աբգար թագավորն էր: Այնպես որ Քրիստոսն ինքն է պատասխանում հարցին` ում որ սիրում եմ, նրան էլ խրատում եմ:

Սահակ Պարթևի տեսիլքը

Հարկ է ասել, որ մեզ հետ և մեր օրերի հետ կարծես առավել «խոսում է» սուրբ Սահակ Պարթևի տեսիլքը: Այն իր «Հայոց պատմության» մեջ մեզ է հաղորդում Ղազար Փարպեցին:

Այս տեսիլքը ներկայացնում է մեր անցած ճանապարհն իր լույս ու ստվերով: Վկայում է, որ շատանալու են մեր մեղքերը, ուստի և կորցնելու ենք մեր թագավորությունը: Խոտորվելու է նաև քահանայապետության ուղին, քանզի մեր շատ քահանայապետեր ավելի արծաթասեր են դառնալու, քան` աստվածասեր: Հրեշտակը, որը սրբի համար մեկնաբանում է տեսիլքը, նկատում է` «շատ շուտով պետք է լռեն Արշակունյաց տոհմի թագավորությունը և քահանայությունը` արժանավոր քահանայապետ Գրիգորի տոհմից»:

Եղավ այն, ինչ հավաստում էր տեսիլքը, գիտենք: Բայց այլ բան էլ է ասում նույն տեսիլքը. մենք կկարողանանք մեր մեջ ուժ գտնել և հասնել Տիրոջ ողորմությանը. մինչև անապատի պիղծի հայտնվելը կվերանորոգենք մեր կորցրած թագավորությունը և հայրապետությունը: Ավելին, ըստ տեսիլքի` մենք ունենալու ենք թագավոր Արշակունյաց տոհմից և քահանայապետ` Լուսավորչի տոհմից: Ամենայն հավանականությամբ պետք է այսկերպ մեկնաբանել` մեր երկրի առաջնորդը արժան կլինի Տրդատ Մեծին, իսկ կաթողիկոսը իր հավատով ու նվիրվածությամբ կհիշեցնի Գրիգոր Լուսավորչին: Եվ սա` ինչպես ասացինք, մինչև նեռի ժամանակները:

Իսկ այսօր շատ սրբեր իրենց հոգու աչքով տեսնում են, որ մոտենում են այդ ժամանակները: Աշխարհում տեղի է ունենում հոգևոր ու բարոյական արժեքների սրընթաց անկում, տարբեր հոսանքներ ու կազմակերպություններ, որոնց հղացել ու կազմակերպել է մարդկությունը, իրենցով հիշեցնում են այն, ինչ նկարագրվում է հայտնության գրքում: Ծնվել ու շարունակում են ծնվել բազում նախաձեռնություններ, որոնք փորձ են անում ստվերել քրիստոնեական արժեքներն ու եկեղեցին: Եվ այս ամենն ուղեկցվում է կատակլիզմներով ու բնական աղետներով:

Միաժամանակ Սահակ Պարթևին տեսիլքով հայտնի է դառնում մեր ժողովրդի հոգևոր ընթացքը: Նրան երևում են ոսկեգիր, ապա` ջնջված տառերով գրություններ: Դրանք վկայում են մեր հոգևոր ճանապարհի վայրիվերումները. ունեցել ենք Քրիստոսին նվիրյալ, իրենց հոտն ազնվորեն հովվող քահանայապետեր, նաև մեր պատմության ընթացքում եղել են քահանայապետեր, ովքեր Լուսավորչի գահը ծառայեցրել են անձնական նպատակներին:

Ապա վկայվում է ամենակարևորի մասին, երբ մարդկությունն իր վերջին պատերազմը կվարի չարի դեմ: Ըստ տեսիլքի, այդ պատերազմում իր մեծ առաքելությունն ունի հենց մեր ժողովուրդը: Անշուշտ, պատերազմ չի նշանակում միայն զենքով ու բանակներով. պատերազմ է լինելու նաև հոգևոր դաշտում, նաև բարոյական արժեքների պահպանման համար: Չարի դեմ այդ մեծ կռվի ժամանակահատվածում վկայվում են մեր երկու քահանայապետերի մասին. նրանք երկուսն էլ ելնում են չարի դեմ, նրանից հալածվում, ենթարկվում տառապանքների ու կորուստներ կրում: Առաջինը Տիրոջ մոտ է գնում բնական մահով, իսկ երկրորդը մատրիրոսվում է այդ ճանապարհին:

Առջևում են

Աշոտ Հունանյանն ապա վերահրատարակեց իր գիրքը, այժմ `«Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» խորագրով: Բայց արդեն լրացված–հավելված տարբերակով: Բանն այն է, որ այսօր էլ մեզանում երևում են տեսիլքներ, տեղի են ունենում վկայություններ: Հարկ է, որ դրանք ևս ներկայացվեին մարդկանց:

Եվ ո՞րն է էականը. այսօր տեսիլքներ առավելապես երևում են մանուկներին: Սուրբ Հոգին նրանց միջոցով է խոսում: Պատմում է հատկանշական մի տեսիլքի մասին: Տասնամյա աղջնակը, ով հոր հետ ներկա է լինում պատարագին, գալով տուն, հորն ասում է` հայրիկ, երբ քահանան հաղորդություն էր կատարում, ես տեսա, թե ինչպես նրա կրծքից դուրս եկավ Հիսուսը և սկսեց իր ձեռքերով նշխարը դնել մարդկանց բերաններում:

Ըստ հոգևոր հայրերի ևս` մեր ժամանակները Սուրբ Հոգու ժամանակներն են, ուստի և տեսիլքներ ավելի հաճախ պետք է լինեն: Իսկ շատ տեսիլքներ վերաբերում են հենց մեր օրերի իրադարձություններին: Մի քանի տարի առաջ առանձին գրքով Մաքսիմ Ոսկանյանը հրապարակեց բոլոր այն տեսիլքները, որոնք երևացել էին` կապված ղարաբաղյան պատերազմի ու այդ պատերազմում մեր հաղթանակի հետ:

«Եղբայրները նախ տեսան ողջ Արցախը մռայլ գույների մեջ: Ժողովուրդը մուգ զգեստներով էր ու տխուր: Եվ հանկարծ շողշողացող լույսերի մեջ երկնքից իջավ Աստվածածինը և աջ ձեռքի ցուցամատով հերթով ցույց էր տալիս զանազան բնակավայրեր: Եվ ուր մատով ցույց էր տալիս, այնտեղ փոքր ի փոքրե արյուն էր թափվում: Եվ հետո տեսիլքի մեջ երևաց Գանձասարը, որ պայծառանում էր, և այնքան պայծառացավ, որ արևի պես սկսեց լուսավորել ամբողջ Արցախ աշխարհը: Եվ ամեն մի բլրի վրա մի ոսկե խաչ կար, որն իր հերթին լուսավորում էր իր մոտակա տարածքը: Իսկ տեսիլքի վերջում երևաց, որ ամբողջ Արցախի ժողովուրդը զգեստափոխված է, ամենքն էլ սպիտակ զգեստներով էին ու փառաբանում էին Աստծուն: Եվ շատ լուսավոր մի տեսարան էր իջել Արցախի ամբողջ տարածքի վրա, և ողջ Արցախի տարածքով երկնքում գրվեց ՀԱՅԱՍՏԱՆ–ՀԱՎԱՏՔ»:

Այս տեսիլքը երևացել է 1985 թվականին երևանաբնակ, բայց ծննդով արցախցի երկու հավատացյալ եղբայրների:

Ըստ Աշոտ Հունանյանի, հատկապես վերջին շրջանում երևացող տեսիլքներում փաստվում է, որ առաջիկա տասնամյակներում մեծ վերելք է սպասվում մեր ժողովրդին: Եվ շարունակում է` «մարդիկ կան, ովքեր չեն հավատում, որ մենք մեր կորցրած հայրենիքը կվերադառնանք, իսկ ես վստահ եմ, որ այդպես է լինելու»:

…Եվ` Սուրբ Հոգին շարունակում է խոսել հայոց հետ: Եվ տեսիլքները կամրջում են իրար ու հավաստում, որ մեր լավագույն ժամանակները առջևում են:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California