Անտարկտիկայում հսկայական ճաք է առաջացել, որից ռեկորդային մեծության սռցաբեկոր կարող է պոկվել շաբաթների ընթացքում
INTERNATIONAL NEWSԱնտարկտիկայի սառույցներում հսկայական ճաք է առաջացել, որից «ժամերի, օրերի կամ շաբաթների ընթացքում» կարող է հսկայական` 300 մետր հաստությամբ սառցաբեկոր պոկվել:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, այս մասին ենթադրություններ են արել սառցադաշտի շուրջ հունիսի 24-27-ն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրություններ անող գիտնականները:
Սառցաբեկորը դեռևս չի առանձնացել, սակայն սկսել է շարժվել օրական մոտ 10 մետրով:
Գիտնականները չեն կարող հստակ ասել, թե երբ տեղի կունենա սառույցի տարանջատումը, սակայն դա միայն ժամանակի հարց է: Ըստ կանխատեսումների` առանձնանալու ենթակա 5000 քառ. կմ մակերեսով սառցաբեկորը կդառնա երրորդ ամենամեծը պատմության մեջ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



