Կիտրոնի յուրօրինակ հատկությունը
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում կիտրոնի յուրօրինակ հատկությունը.
Ըստ մասնագետների կիտրոնն առողջարար միրգ է: Գիտենք նաև, որ կիտրոնը հրաշալի բաղադրիչ է տարատեսակ հյութերի համար: Այն հարուստ է հանքանյութերով և վիտամիններով, օրինակ՝ վիտամիններ С, А, В1, В6, մագնեզիում, կենսաֆլավոնոիդներ, ֆոլաթթու, պեկտին, ֆոսֆոր, կալիում, կալցիում և այլն:

Կիտրոնը հրաշալի կերպով պաշտպանում է մեզ մի շարք հիվանդություններից, օրինակ՝ շաքարախտից: Անհրաժեշտ է կանոնավոր կերպով կիտրոն ուտել և խմել ստորև ներկայացված մրգի հյութը, ինչը դրական կազդի ստամոքսի, լյարդի, աղիների վրա և կբարձրացնի իմունիտետը: Կիտրոնի հյութի օգնությամբ հղիները կարող են ազատվել տոքսիկոզից (կիրառելուց առաջ խորհուրդ է տրվում անպայման խորհրդակցել բժշկի հետ):

Կիտրոնի կեղևն ունի հականեխիչ հատկություն, իսկ ծառի տերևներն օգտագործում են տենդի նախանշանները թեթևացնելու համար:
Կիտրոնի կեղևը հարուստ է եթերային յուղերով, որոնք հանգստացնում են հոդերը և ունեն հակաբորբոքային ազդեցություն, ինչն էլ օգնում է նյարդային սաստիկ ցավերի դեպքում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



