ՀՀ արդարադատության նախարարությունը պետբյուջեի որոշ հոդվածներով տնտեսում է ունեցել
POLITICSՀայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ 2016թ. պետական բյուջեի որոշ հոդվածներով տնտեսում է ունեցել: Ազգային ժողովի պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Դա հիմնականում պայմանավորված է եղել գնումների գործընթացում ավելի էժան գնումներ իրականացնելու հանգամանքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Նախարարն անցած տարվա ընթացքում նախարարության իրականացրած գործունեության մեջ կարևորում է իրավական ակտերի և նախագծերի մշակումը: Նախատեսված է եղել տարվա ընթացքում մշակել 280 իրավական ակտ և նախագիծ, սակայն մշակվել է 300 ակտ:
«2016թ. մշակվել և ընդունվել են սահմանադրական մի շարք նախագծեր՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին», «Կուսակցությունների մասին», Սահմանադրական դատարանի մասին նախագծերը:
Նախարարը կարևորեց նաև այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով տնտեսական որոշ հանցագործություններ ապաքրեականացվել են, ինչպես նաև մարդուն վերջին կացարանից չզրկելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:



