Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Վյաչեսլավ Միխայլով. «Հայաստանն իրավունք է ձեռք բերել պատժելու ագրեսորին. խաղաղություն՝ ուժի միջոցով». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն իրավունք է ձեռք բերել պատժելու ագրեսորին, Eadaily ինֆորմացիոն գործակալության կայքում հրապարակված «Խաղաղություն ուժի միջոցով» վերտառությամբ իր հոդվածում նշում է ռուս հայտնի քաղաքական վերլուծաբան Վյաչեսլավ Միխայլովը:

Հոդվածագիրը նոր, ուշագրավ առաջարկներ է անում հատկապես ՀՀ իշխանություններին:

Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով:

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը սրացման հաջորդ փուլ է անցել:

Առաջնագծում ակտիվացել են հրետանային հարձակումները, հաճախակիացել հետախուզա–դիվերսիոն ներթափանցման փորձերը: Որպես հետևանք աճել է մարտական զոհերի թիվը: Ադրբեջանը էսկալացիայի համար մեղադրում է հայկական զորքերին, իրենց հերթին, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը հայտարարում են առանց այն էլ անկայուն ստատուս քվոն խաթարելու՝ հակառակորդի նոր փորձի մասին:

Լայնամասշտաբ պատերազմ դեռ ոչ ոք չի ցանկանում, սակայն, ուժեղացված պատրաստվում են դրան:

Պնդում են, թե ռազմական լուրջ հաջողության ներուժ Ադրբեջանը չունի: Սակայն, այդ ներուժը նա անշեղորեն կուտակում է:

Անցյալ տարվա ապրիլի էսկալացիայի կրկնությունը քիչ է հավանական մի քանի պատճառներով: Առաջին հերթին, տեսանելի է Բաքվի պարտադրված զսպվածությունը. բոլոր ճակատներում հարձակման անցնելու Բաքվի արձակած հրամանը արտաքին ուժերը, առնվազն մինչև ամառվա վերջ, պարզապես «չեն ընդունի»:

Ադրբեջանին թույլատրված են, այդ թվում իր հիմնական ռազմական դաշնակցի՝ Թուրքիայի կողմից, միայն սահմանափակ ռազմական գործողություններ ղարաբաղյան ճակատում: Թուրքիան և այլ խոշոր արտաքին «խաղացողներ» գործնականում ամբողջությամբ զբաղված են Մերձավոր Արևելքում ծավալվող թեժ իրադարձություններով: Ադրբեջանի ղեկավարությանը հստակ հասկացրել են (և Անկարան, և Մոսկվան), որ հակամարտության գոտում կտրուկ քայլերը խստիվ արգելվում են:

Բայց և այնպես, Բաքվին կտրականապես արգելված չէ ստատուս քվոյի լոկալ խախտումը: Ցավոք, նման «արգելակ–ազդանշան» մերձկասպյան հանրապետության ռազմա–քաղաքական ղեկավարության վրա չի հեռարձակում նաև ռուսական կողմը:

Այս ամենում մեղքի իր բաժինն ունի նախ և առաջ Հայաստանը:

Հանրապետության խշխանությունները մինչև օրս խուսափում են համարձակ քայլերից, թե՛ ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական, և թե՛ հատկապես ռազմական կարգավորման ճանապարհին:

Երևանը նախ ինքը պետք է որոշի իր ռազմավարական նպատակներն ու մարտավարական խնդիրները, նախքան Մոսկվայից՝ Բաքվին կոպտորեն զսպել ակնկալելը:

Չնայած իր ագրեսիային և առաջադիմող կամապաշտությանը, Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը հստակ է կողքից դիտողի համար: Յոթ տարածքներ դուրս են նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության վարչական սահմաններից, որոնցից երկուսը մասամբ հայկական ուժերի վերահսկողության տակ են:

Ադրբեջանը «օկուպացիոն զորքերն» այդ տարածքներից հանելու նախապայման է դնում նախքան դեէսկալացիային միտված միջոցառումների իրականացումը և կարգավորման քաղաքական գործընթացի գործարկումը:

Հայերն «անվտանգության գոտուց» դուրս գալ չեն ցանկանում ու հակադարձում են իրենց նախապայմանով՝ փաթեթային պայմանավորվածությունների ձեռք բերում, դրանցում ընդգրկելով Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու և առաջիկայում հանրապետությունում հանրաքվե անցկացնելու կետը:

Ադրբեջանի ստորագրությունն այդպիսի «փաթեթի» տակ հղի է անկանխատեսելի հետևանքներով իր քաղաքական ղեկավարության համար: Հետևաբար, Բաքուն, խստորեն պահպանելով էսկալացիայի թույլատրելի սահմանները, փորձում է հետ մղել «զավթիչին» միջազգային հանրության կողմից իր ինքնիշխանության տակ ճանաչած յոթ շրջաններից:

Հարկ է նշել, որ հայկական կողմի փաստարկն էլ զուրկ չէ տրամաբանությունից:

Ներկայի ճակատային գծից ցանկացած շեղում դեպի Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ, ընդհանուր առմամբ, կվկայի ադրբեջանական իշխանությունների ռազմական ախորժակների և, հետևաբար, լայնածավալ պատերազմի վտանգի մեծացման մասին:

Ոչ պակաս ռացիոնալ է դիտվում նաև հայկական փաստարկը՝ հակամարտության պատճառի առաջնահերթ վերացման անհրաժեշտության մասին: Իսկ պատճառը Արցախի Հանրապետության հայկական բնակչության ինքնորոշման օրինական իրավունքն է: Եվ միայն այն բանից հետո, երբ որոշակիություն ի հայտ կգա այս գլխավոր քաղաքական հարցում, կարելի է անցնել հայ–ադրբեջանական երեք տասնամյակ տևած հակամարտության ռազմական հետևանքների շուրջ հակասությունների վերացմանը...

Հայկական քաղաքական–դիվանագիտական փաստարկման տրամաբանությունը, հիմնված ստատուս քվոյի պահպանման վրա, ստեղծված իրավիճակից արդյունավետ ելք չի առաջարկում: Դա մարզական տերմինաբանությամբ «պաշտպանի» դիրքորոշում է, ով մտադրություն չունի անցնել լուրջ հարձակողական ռազմավարության:

Այս ֆոնին Ադրբեջանն իր առջև հարձակվողի ավելի հավակնոտ նպատակներ է դրել: Հակամարտության քաղաքական տիրույթում Բաքուն, որպես կանոն, իրավացի չէ:

Սակայն նրա ռազմական ակտիվությունը, հայկական կողմի նախաձեռնության փաստացի բացակայության կողքին, արտաքին ուժերի կողմից գնալով ավելի շատ է ընկալվում որպես հակամարտության անվիճելի տարր:

Հայաստանի «խորը պաշտպանության» միտումն ավելի հաստատվեց 2016–ի ապրիլի քառօրյա պատերազմի արդյունքներով: Ի՞նչ էինք մենք լսում Երևանից նախքան անցյալ տարվա աննախադեպ սրացումը: Բավականաչափ խելամիտ հայտարարություններ այն մասին, որ եթե Ադրբեջանը որոշի ռազմական ճանապարհով վերացնել ստատուս քվոն, Երևանն անհապաղ կճանաչի ԼՂՀ–ի անկախությունը:

Ի՞նչ տեսանք «քառօրյա պատերազմից» հետո: Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն խոսքից չանցավ գործի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցում, այլև նույնիսկ խուսափեց շատ ավելի պակաս վճռական քայլերից:

Այդպիսի քայլերից մեկը կարող էր լինել հետագա բանակցությունները միայն ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ շարունակելու պահանջը: Հակառակ դեպքում, լրիվ անիմաստ են դառնում Հայաստան – Ադրբեջան ֆորմատով քննարկումները:

Դրան պետք է հետևեր Երևանի և Ստեփանակերտի միջև «մեծ պայմանագիր» կնքելը` նրանում անվտանգության երաշխիքների և ադրբեջանական ագրեսիան կրկնվելու դեպքում փոխադարձ օգնության վերաբերյալ դրույթներ ներառելով:

Տեղին կլիներ նաև ԼՂՀ–ի հստակ հայտարարությունն այն մասին, որ դիտարկում է իր ապագա սահմաններն ընդլայնելու հարցը և իր սահմաններում մասամբ կամ նույնիսկ ամբողջությամբ կներառի այժմ վերահսկվող յոթ շրջանները:

Եթե Ադրբեջանը ցանկանում է իմանալ, թե Ղարաբաղը ո՛ր սահմաններով է տեսնում իր հետագա կարգավիճակը, ապա թող բանակցությունների սեղանի շուրջ նստի իրենց հետ և քննարկի տարածքների հարցը:

Երևանը բացառիկ հնարավորություն ուներ «զրոյացնել» հակամարտության մեջ «պաշտպանի» իր դերը:

Շանսը բաց թողնվեց և Հայաստանն այժմ ամեն օր ճաշակում է սեփական անվճռականության պտուղները...

Եթե Հայաստանը անզոր է կամ, որ շատ ավելի վատ է, դա նրան բավարարում է, օրինակ՝ ներքաղաքական պատճառներով, ապա ի՞նչ կարող է անել նույն Ռուսաստանը, երբ ղարաբաղյան առաջնագծում Ադրբեջանը բարձրացնում է էսկալացիայի աստիճանը:

Դրանում Երևանը միայն իրեն պետք է մեղադրի և ուրիշ ոչ մեկին: Իրավիճակն իրենց օգտին փոխել դեռ հնարավոր է, բայց իրականությունը ամենօրյա անխուսափելիությամբ հակառակն է ապացուցում՝ Հայաստանի իշխանությունները չեն դիմում համարձակ քայլերի:

«Կարգավիճակ՝ տարածքների դիմաց» կարգավորման բանաձևից դուրս քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ՝ չեն իրականացվում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը անդառնալիորեն մտել է բանակցային օրակարգ: Երևանը շարունակում է պնդել, որ բանակցություններն ինքնին կարող են լիարժեք դառնալ, եթե դրանց մասնակցի Ստեփանակերտը:

Սակայն այդ ելույթները, ինչպես կային, այնպես էլ մնում են զուտ դեկլարատիվ: Քանի որ Հայաստանը Ադրբեջանի հետ քննարկում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը` առանց «ամբողջական ֆորմատով» բանակցություններին ԼՂՀ–ի ներկայացուցիչների մասնակցության:

Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը, անկախ՝ երկու հայկական հանրապետությունների մեկ պետության միավորվելու վերջնական նպատակից, կարող է արմատապես փոխել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Ադրբեջանը պետք է իրապես զգա շփման գծում իր սադրանքների հետևանքները: Հակառակորդի դիրքերին միայն սիմետրիկ պատասխան հարվածներով հայկական ուժերը չեն կարող զսպել հակամարտության գոտում ապակայունացում հրահրողին:

Սակայն Երևանը, որպես կանոն, խուսափում է ԼՂՀ–ի ճանաչման առաջին քայլն անել, բացատրելով իր խուսափողականությունը բացարձակապես ոչ անարդյունավետ և քննադատության չդիմացող պնդումներով:

Իբր, ԼՂՀ ճանաչումը կարձակի Բաքվի ձեռքերը, և նա նոր պատերազմի քարտ–բլանշ կստանա: Միաժամանակ Երևանն արդարանում է նշելով բանակցությունների փաստացի միակողմանի խզումը, եթե հանկարծ ինքը որոշի հայտարարել ԼՂՀ ճանաչման մասին:

Այս առումով հայ գործընկերներին պետք է մատնացույց անել հետևյալը: Հրադադարի ռեժիմի անարդյունավետությունը, ինչը հաստատվում է ամենօրյա խախտումներով, ցույց է տալիս, որ պատերազմը դե ֆակտո արդեն ընթանում է Ադրբեջանի հետ, թեկուզ և տեղայնացված ձևով և ցածր ռազմական ինտենսիվությամբ:

Ինչ վերաբերում է բանակցություններին, դրանք, ըստ էության, չեն էլ սկսվել: Որովհետև հենց հայ դիվանագետներն արդեն գրեթե 20 տարի է խոսում են այն մասին, որ անհրաժեշտ է լիաֆորմատ խաղաղ գործընթացը վերականգնել, ինչն անհնարին է առանց բանակցային սեղանի շուրջ ԼՂՀ ներկայացուցիչների վերադարձի:

Ինչպե՞ս է, առհասարակ, Երևանը պատկերացնում Ստեփանակերտի վերադարձը կարգավորման գործընթացին, եթե խուսափում է ճանաչել «փոքր» հայկական մայրաքաղաքը:

ԼՂՀ–ն չճանաչելը casusbelli (պատերազմի առիթ) կդառնա Ադրբեջանի համար:

Երևանի կողմից սկզբունքորեն սխալ է կարծելը, թե այս կերպ Բաքվին չեն հրահրի պատերազմի, ինչն, իբր անխուսափելի կլինի ԼՂՀ–ի ճանաչման պարագայում:

Սա ի սկզբանե պարտվողական դիրքորոշում է, որը միայն ամրապնդում է Ադրբեջանի իշխանությունների վստահությունը, թե իրենք ճիշտ ուղղությամբ են գնում: Պատշաճ արձագանքը Ադրբեջանին, որի ներքին խնդիրները «էժան նավթի» բավական տևական ժամանակահատվածում ավելի քան բավարար են, կլիներ մոտավորապես այսպիսի մի բանաձև. «Եթե դուք պատերազմ եք ուզում, մենք առաջինը կսկսենք այն»:

Կանխարգելիչ զանգվածային հարվածներ ադրբեջանական զորքերի կուտակումների ուղղություններո՞վ: Այո՛, ինչո՞ւ ոչ:

«Երկրորդ համարի տակ» խաղալը՝ պաշտպանվելով, միայն հակահարված տալով, չի լուծում երկու հայկական հանրապետությունների համար սկզբունքային հանդիսացող որևէ հարց:

Եթե հակառակորդը չի կատարում զինադադարի պայմանները, ապա 1994–ի մայիսին ընդունված և 2016–ի ապրիլին փաստացի հաստատված անժամկետ գրավոր համաձայնության երեք կողմերից երկուսը իրավունք ունեն պատժելու ագրեսորին:

Իհարկե, նախքան նման քայլին դիմելը նախ պետք է տեղյալ պահել հակամարտության կարգավորմանը մասնակցող արտաքին ուժերին:

...Հնարավոր է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հենց այդ համատեղ կտրուկ քայլը կստիպի ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հովանավորներին վերադառնալ այն հարցին, որ բոլոր կողմերը հակամարտության մեջ ռազմական ուժ չկիրառելու գրավոր պարտավորվածություն վերցնեն:

Հայկական ղեկավարությունը սովորել է ապրել անկայուն ստատուս քվոյի պայմաններում, դեպի Ադրբեջանի տարածք պատժիչ հարվածները հերթագայելով միջազգային ատյաններին դիմելով:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունները»՝ սա է այս օրերին Երևանում քաղաքական գործիչների և փորձագետների շրջանում առավել շրջանառվող արտահայտությունը:

Իբր, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դիվանագետների «թիրախային» կոչերով կարելի է խելքի բերել Բաքվին, նրան պոտենցիալ ագրեսորից հետևողական խաղաղարար դարձնելով:

Ավելի մեծ անհեթեթություն, թերևս, դժվար է պատկերացնել: Առաջնագծում այս ամիս այդքան շատ կորուստների պարագայում գերտերությունների արձագանքին` Հայաստանի քաղաքական գործիչների ապավինումը ծայրահեղ ինքնախաբեություն է և իր գործն ուրիշի ուսերին դնելու փորձ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League