Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Ազատ շուկայական հարաբերություննե՞ր, թե՞, այնուամենայնիվ, պետությունն է որոշում շուկայի խնդիրները. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ԱԿ նախագահ, ՀՀ ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը

– Պարոն Սաֆարյան, կառավարության հնգամյա ծրագիրը դիտարկելիս ի՞նչ եք տեսնում` պետության դերը տնտեսության ղեկավարման գործում մեծանո՞ւմ է: Կամ այսպես ասեմ` պետությունը նոր բեռ վերցնո՞ւմ է իր վրա, թե՞ կրկին լիբերալիզմի օրենքներն են միայն գործում:

– Պետություն–մասնավոր հատված համագործակցության սկզբունքները ներառված են ծրագրում: Այլ խնդիր է, թե ինչպիսի զարգացում կունենան դրանք:

Այն, որ մեզանում վաղուց արդեն իրեն սպառած է համարվում «Ազատ շուկան` առանց սահմանների» կարգախոսը, այլևս վիճարկելի չէ: Եվ այդպես են մտածում նաև Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը: Կառույցներ, որոնք իրենք են տնտեսական այդ մոդելն առաջարկել հետխորհրդային երկրներին: Եվ այս կառույցները նոր կարգախոս են արդեն առաջարկում` «Գործունյա կառավարում` արդյունավետ տնտեսություն»:

Սա նշանակում է, որ պետություն–մասնավոր հատված գործընկերությունը պետք է առավել զարգացում ապրի: Պետությունը պետք է ուղղորդի մասնավոր ընկերություններին, նրանց համար շուկաներ գտնի, պետք է ներդրումներ կատարի նաև: Պատրաստ պետք է լինի վերջիններիս բաժնետոմսերը գնել, երբ կունենան շրջանառու միջոցների կարիք:

Եվ նման համագործակցությունը ժամանակի պահանջն է:

– Առաջին անգա՞մ է, որ մեր կառավարության ծրագրերում ներառված է այս շեշտադրումը:

– Ոչ, առաջին անգամ չէ: Նման շեշտադրում եղել է դեռևս 2011 թվականից, երբ կառավարությունը ընդունեց արդյունաբերության զարգացման հայեցակարգ: Եվ այս սկզբունքը ներառվեց որպես գործիքակազմ: Տարիներ շարունակ այս գործառույթը թեև կիրառվում է, բայց քիչ է արդյունավետությունը:

Տեսեք` ստեղծվեց «Արդյունաբերության աջակցման հիմնադրամ»: Նրանում դրվեցին միջոցներ: Հետո այդ հիմնադրամը միավորվեց այլ հիմնադրամների հետ և վերջում ստեղծվեց «Հայաստանի զարգացման հիմնադրամ»: Վերջինս անցյալ տարի 2,1 մլրդ դրամի վարկեր է տրամադրել: Արտահանման ուղղվածություն ունեցող 16 կազմակերպություններ ստացել են վարկեր, որի 3%–ը սուբսիդավորվել է պետության կողմից:

Բայց մենք այժմ կարծում ենք, որ պետություն–մասնավոր հատված համագործակցությունը պետք է հանգի նրան, որ ոչ թե 3%–ով, այլ 5%–ով պետությունը սուբսիդավորի վարկերը:

Հիմա, օրինակ, սահմանային գյուղերում, որոնք հայտարարված են ազատ տնտեսական գոտիներ, պետական սուբսիդավորումը կազմում է 7%: Եվ այս գյուղերում նկատվում է էական տնտեսական ակտիվություն:

– Մի խոսքով` պետությունը չի լվացել ձեռքերը և հետ քաշվել մի կողմ:

– Պետությունն այս տարիների ընթացքում հասկացավ, որ ամեն ինչ թողնել ինքնահոսի, չի բերի բարեկեցության այն սահմանին, որին մենք ձգտում ենք: Դրա պատճառով է, որ դեռևս երկրում կա արտագաղթ, կա գործազրկություն, կա սոցիալական անարդարություն: Իսկ ներկա ծրագրում կառավարությունն ամրագրել է այս ամենը վերացնելու դրույթները:

– Ընդհանուր առմամբ ռազմավարական թիրախները ճի՞շտ են ընտրված կառավարության ծրագրում:

– Թիրախները ճիշտ են ընտրված` կրճատել աղքատությունը 12%–ով, ավելացնել արտահանումը 40%–ով, ապահովել ՀՆԱ–ի աճ տարեկան 5%–ով, միջին աշխատավարձը ևս տարեկան ավելացնել 5 տոկոսով, և վերջում հասնել 25%–անոց աճի:

Սակայն դրանց հասնելու առավել արդյունավետ ճանապարհներ պետք է ընտրել: Օրինակ, հարկավոր է, որ արտահանվող ապրանքների արդտադրության նկատմամբ առավել մեծ ուշադրություն ցուցաբերենք: Նաև շուկաները ուսումնասիրենք, տեսնենք, թե որն ինչպիսի ապրանքի կարիք ունի, որպեսզի մեծացնենք վերջիններիս քանակությունը:

Այժմ որպես առաջին ուղղություն ընտրված է տրիկոտաժի արտադրությունը: Հայկական տրիկոտաժը վերագտնում է իր նախկին ճանաչումը: Նույնն էլ կոշիկի արտադրությունը:

Սակայն սրանց զուգահեռ մենք պետք է նաև մտածենք մեր մեքենաշինության ոլորտը զարգացնելու մասին: Խորհրդային Հայաստանում արտադրել ենք 9950 հատ մետաղահատ հաստոցներ, որից 5408–ը արտահանվել է, ներմուծվել է 1970–ը:

– Բայց նման հզոր արտադրություններ կազմակերպելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: Մեր երկիրը կարո՞ղ է դրանք ապահովել:

– Հայաստանում կարելի է ներդրումներ փնտրել և գտնել: Դրանք երկու ուղղությամբ են: Մենք ունենք գործարարներ, որոնք տնօրինում են հսկայական միջոցների և այդ միջոցներն օգտագործում են առևտրի ոլորտում: Դրանք կարելի է ուղղել դեպի արտադրություն` անշուշտ, ըստ անհրաժեշտության որոշակի արտոնությունների պայմաններում:

Կարելի է օգտագործել նաև կոմերցիոն բանկերում եղած բնակչության ավանդները: Եթե ավելացնենք նաև իրավաբանական անձանց գումարները, ապա այն կանցնի 1,7 տրիլիոն դրամից:

Այսպես է` պետությունը որոշակի արտադրությունների համար ինքն է առաջին ներդումն անում, ապա նոր միայն հրավիրում մասնավորին:

 

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference