Միհրան Պողոսյանն ընդհանուր հասարակական և արտադրական նշանակության 7 շինություն ունի. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Միհրան Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Պողոսյանն ունի թվով 9 անշարժ գույք, որից վեցը հասարակական նշանակության շինություններ են, մեկը՝ արտադրական: Մնացած երկուսից էլ մեկը ավտոտնակ է, մյուսը՝ նոր կառուցված ու արդեն իսկ կադաստրի կողմից հաշվառված շինություն:
Որքան էլ, որ զարմանալի չթվա, բավական հարուստ, օֆշորային ընկերություններ և շվեյցարական բանկերում հաշիվներ ունեցող Միհրան Պողոսյանը շարժական որևէ գույք չի հայտարարագրել:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 32 միլիոն դրամ և 153 հազար ԱՄՆ դոլար: Հունվարի 1–ից մինչև մայիսի 18–ն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 100 հազար դրամ և ստացվել չորս տարբեր տարածքների վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



