7 ՍԽԱԼ, ՈՐ ԹՈՒՅԼ ԵՔ ՏԱԼԻՍ ՏՈՆԱՅԻՆ ՔՍՈՒԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻՍ
LIFEԻդեալական ընտրված տոնային քսուկը կատարյալ դիմահարդարման գրավականն է։ Իդեալական է, երբ այն աննկատ է մնում ողջ օրվա ընթացքում, սակայն դրա հետ մեկտեղ մաշկը հարթ է եւ առողջ, փայլուն տեսք ունի:
Սխալ ընտրված գույնը միանգամից մատնում է իրեն. այն մաշկի վրա գծերով եւ լաքաներով է նստում, լցնում ծակոտկեններն ու ընդգծում չորացած մաշկի ճաքերը։
Ստորեւ ներկայացնում ենք տոնային քսուկ օգտագործելու ամենատարածված սխալներն ու մեր խորհուրդները՝ ինչպես շտկել դրանք։

Դեմքի եւ պարանոցի գույնի տարբերություն.
Մուգ լաքաներ, գծեր եւ հետքեր. սրանք սխալ ընտրված տոնային քսուկի ամենատարածված հետեւանքներն են։ Այս խնդիրը լուծելը հեշտ է. փորձարկման համար վերցրեք երեք երանգի քսուկ. մեկը մեկ տոն բաց, երկրորդը՝ այն, որը ձեզ իդեալական է թվում, երրորդը՝ մեկ տոն մուգ։ Այտին քսեք այդ երեք երանգները, ընտրեք այն երանգի քսուկը, որը չի տարբերվի պարանոցի, այլ ոչ թե դեմքի գույնից։

Տեսանելի ծակոտիներ.
Այս խնդիրը եւս հեշտ լուծելի է։ Նախքան տոնային քսուկ օգտագործելը քսեք բազա կամ փրայմեր, որը ծածկում է ծակոտիները։ Ժամանակակից այդ միջոցները չեն խցանում ծակոտիները եւ չեն նպաստում մաշկի ցանավորմանն ու բորբոքային պրոցեսներին։

Մաշկի տեսակին չհամապատասխանող կոսմետիկա.
Ընտրեք ոչ միայն մաշկի տեսակին համապատասխանող խնամք, այլ նաեւ դեկորատիվ կոսմետիկա։ Որպեսզի մաշկն իդեալական տեսք ունենա, ընտրեք տոնային քսուկը՝ ելնելով մաշկի պահանջից։ Ճարպոտ մաշկին անհրաժեշտ է փայլը ծածկող միջոցներ, իսկ չոր մաշկին՝ ջրիկ խոնավեցնող։

Չհամապատասխանող կոնսիլեր.
Կոնսիլերը պետք է ընտրել կախված նրանից, թե ինչն եք փորձում թաքցնել. կարմրությունը, պիգմենտացիան, թե աչքերի տակի սեւ շրջանակները։ Երբ թաքցնում եք ցանը, օգտագործեք տոնային քսուկի երանգի կոնսիլեր։ Այն պետք է լինի չոր, որպեսզի ծածկի ցանը ողջ օրվա ընթացքում։ Եթե ձեր խնդիրը պիգմենտացիան է, պսորիազը կամ ակնեն, ձեզ կօգնի գունային կոնսիլերը. այն քսեք տոնային քսուկի տակից։ Աչքերի տակի սեւ շրջանակները ծածկելու համար քսեք ծիրանագույն կոնսիլեր, իսկ կարմրության դեպքում՝ կանաչ։ Թարմ հայացք ստանալու համար քսեք ձեր տոնային քսուկից մեկ տոն բաց երանգի կոնսիլեր։

Վրձնից հետքեր.
Ձեր վրձինը կարող է հետքեր թողնել երկու պատճառով. այն ցածրորակ է կամ տոնային քսուկից հետո այն բավարար չափով դիմափոշիով չեք ամրապնդում այդ պատճառով էլ սնգույր քսելուց տոնային քսուկը «շարժվում» է։Շատ կարեւոր է սնգույրից, հայլայթերից առաջ տոնային քսուկի վրայից թեթեւ դիմափոշի քսելը։ Տոնային քսուկի հետքերից ազատվելու ամենահեշտ տարբերակն է վերցնել վրձինն ու թեթեւ, շրջանային շարժումներով դեմքի վրայով անցնել։

Մազերի աճի գծով տոնային քսուկի հետքեր.
Մազերի աճի գիծը հաճախ է մատնում դիմահարդարման առկայությունը։ Գլխավոր խորհուրդը. տոնային քսուկը մի քսեք այդ հատվածին շատ մոտ, ավելի լավ է օգտագործել բնական բրոնզատոր եւ այն տարածել վրձնով։

Շերտավոր տորթի էֆեկտ.
«Որքան քիչ, այնքան լավ». սա իդեալական դիմահարդարման կանոններից է։ Առաջին հերթին ընտրեք թեթեւ տոնային քսուկ, այն դեմքին քսեք հատուկ վրձնի կամ սպունգի օգնությամբ։ Որքան այն լավ տարածված լինի, այնքան մաշկը բնական տեսք կունենա։ Երկրորդ. փորձեք ընտրել թափանցիկ դիմափոշի, որը գրեթե անգույն է, բայց լավ է ծածկում դեմքի փայլը։ Այսպիսով դիմահարդարումը ծանր չի թվա։



