Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Այս տարի Հայաստանում նկատվում է օձերի որոշակի ակտիվացում. ՀՀ գլխավոր թունաբան

SOCIETY

Նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանում նկատվում է օձերի որոշակի ակտիվացում: Մասնավորապես, այս տարի, հունիսի 24-25-ին օձի խայթոցից տուժելու դեպքերով  հիվանդանոց է դիմել 59 անձ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 40 դեպք:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը՝ ներկայացնելով 2016 թվականի և 2017-ի՝ մինչև այսօր առկա տվյալները:

« Սա, ըստ իս, պայմանավորված է ավելի շուտ եղանակային պայմաններով: Հետո գիտեք ինչ՝ հունիս-հուլիս ամիսները միշտ համընկնում են իրենց ակտիվացման շրջանին: Հետո հաշվի առեք, որ հիմա գյուղատնտեսական աշխատանքների բուռն ժամանակն է. միրգ հավաքելու, խոտ քաղելու, էդ ամեն ինչը կա: Բայց կրկնում եմ՝ նախորդ տարվա համեմատ՝ դեպքերն ավելի շատ են: Տեսեք՝ անցյալ տարի եղել է  99 դեպք, որից  22-ը քաղաքում, իսկ այս տարի հունիսի 24-25-ի դրությամբ գրանցվել է 59 դեպք»:

Հիշեցնենք, որ միայն Սուրենավան գյուղում օրերս գրանցվել էր օձի խայթոցի 2 դեպք:

Դեպքերի հիմնական մասը , ըստ թունաբանի, եղել է Արարատյան դաշտում, ինչպես և նախորդ տարիներին:

Նշենք, որ  Հայաստանում  հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակները. տափաստանային իժը (Vipera ursini renardi), դարևսկու իժը (Vipera darevsky), փոքրասիական իժը (Vipera xanthina),անդրկովկասյան գյուրզան (Vipera lebetina)։Բացի նշված տեսակներից՝ Հայաստանում հանդիպում են նաև 2 տեսակի կեղծ թունավոր օձեր, որոնք վտանգավոր են մանր կենդանիների համար։ Այդ օձերն են մողեսանման օձը և կատվանման օձը։

Ըստ ՀՀ գլխավոր թունաբանի՝  դասական իմաստով այս 4 տեսակներից թունավոր են (հեմոլիտիկ թույն են պարունակում) գյուրզան և Հայկական իժը, իսկ մնացածները տալիս են տեղային ցավային ռեակցիաներ:

Օձերից պաշտպանվելու առումով թունաբանը զգուշացնում է՝ նրանց  հանդիպելիս  երբեք չփորձել  նախահարձակ լինել:

«Որովհետև դա իր պաշտպանական բնազդն է.  եթե օձին տեսար, ավելի լավ է կանգնես, ճանապարհդ փոխես, ինքը երբեք առաջինը չի հարձակվի»,-ասաց թունաբանը:

Նրա հավելմամբ՝ նման դեպքերից խուսափելու համար պետք է զբոսնելիս  քայլել ծառուղու մեջտեղով, խուսափել բարձր խոտերից, հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ։

Միքայել Գաբրիելյանի հավաստիացմամբ՝  ՀՀ բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաթույնով, իսկ երկրորդ ներարկման դեպքում այնտեղից հիվանդներն ուղարկվում են թունաբանական կենտրոն:

Նշենք, որ թունավոր օձերի կծածների դեպքում տուժածի վիճակի ծանրության աստիճանը կախված է հետևյալ գործոններից. օձի տեսակից (առավել վտանգավոր է գյուրզան), չափից, տարիքից, տարվա եղանակից (ավելի վտանգավոր են ամռանը), օձի՝ վերջին անգամ սնվելուց հետո անցած ժամանակահատվածից (դա պայմանավորում է գեղձերում կուտակված թույնի քանակը),կծածների քանակից, խորությունից և տեղակայումից։

Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների անցանելիության խանգարում։ Լուրջ են նաև իրանի և ձեռքի վերին հատվածի կծածները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ մարմնում։ Այն դեպքերում, երբ օձի թույնը ներարկվում է անմիջապես արյունատար անոթի մեջ, տուժածի վիճակը շատ արագ է վատթարանում:

Մասնագետները նշում են, որ օձի խայթոցից հետո մարդուն առաջին անհրաժեշտ օգնության շրջանակներում պետք է իրականացնել հետևյալ քայլերը՝

Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմել  կծած տեղի շուրջը, որպեսզի արյունը դուրս հոսի վերքից (չի կարելի սեղմել վերքի վրա)։ Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը։ Սեղմելը դադարեցնել, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս:

Հանգստացնել  տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակը խթանում է սրտանոթային համակարգի աշխատանքը, արագացնում արյան շրջանառությունը՝ նպաստելով թույնի տարածմանը մարմնում՝ զգալիորեն բարդացնելով վիճակը։

Հանել  բոլոր զարդերը և ճնշող իրերը (մատանի, ժամացույց և այլն)։

Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացնել այն և պահեք սրտի մակարդակից ցածր։

Սահմանափակել  տուժածի շարժումները (պառկեցրեք կամ նստեցրեք նրան):

Ահազանգել  կամ կազմակերպեք տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց։

Տուժածին խմեցնել  մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։ Խստիվ արգելվում է տուժածին ոգելից խմիչք տալը:

Վերահսկել  տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League