Չինաստանում հինգհարկանի շենքի տանիքով իրական ճանապարհ է անցնում (լուսանկարներ, տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՉինաստանի Չունցին քաղաքում, որը հայտնի է ճարտարապետական նորարար լուծումներով, նոր գլուխգործոց է հայտնվել:
Ինչպես հաղորդում է Oddity Central-ը, հինգհարկանի բնակելի շենքի տանիքն իրենից իրական ճանապարհ է ներկայացնում, որով մեքենաներ են երթևեկում: Այս քաղաքի ճարտարապետները նախկինում արդեն զարմացրել են շենքերի միջով անցնող երկաթգծով ու հետիոտն կամուրջներով:
Նորագույն ճարտարապետակա «հրաշքի» լուսանկարները տարածվել են չինական սոցցանցում և հայտնվել շատերի ուշադրության կենտրոնում:
Ինչպես պարզել են չինացի լրագրողները, բնակելի շենքը կառուցվել է ժայռի վրա: Որպեսզի բնակիչների համար հեշտ լինի տուն հասնելն ու մեքենաների համար կայանատեղիի խնդիրը լուծելու նպատակով` որոշում է կայացվել տանիքն օգտագործել որպես կայանատեղի մեքենաների համար, ուր բարձրանում են բնակիչները միանգամից մեքենաներով և դրանք թողնում այնտեղ:






