Դասական բլուզ կամ վերնաշապիկ
Դասական բլուզներն ու վերնաշապիկները ունիվերսալ են, դրանք լավ են համադրվում ինչպես ամենատարբեր տաբատների, այնպես էլ` շորտերի ու կիսաշրջազգեստների հետ: Որպեսզի կերպարը չափազանց ձանձրալի չլինի, կարելի է ընտրել վերնաշապիկ թրենդային լոզունգով, ինչպես օրինակ «I came to break hearts» կամ «We should all be feminists» :



Ժանյակներ ու թափանցիկություն
Եթե ժանյակները վաղուց արդեն սիրվել են նորաձև աղջիկների կողմից, ապա թափանցիկ բլուզները նորություն են, որոնց հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ: Դրանք շատ էին պոդիումի վրա, բայց այ իրական կյանքում միայն ամենահամարձակները կորոշեն կիրառել այն:


Բաց ուսեր
Այս բլուզները նախորդ սեզոն ճափազանց ակտուալ էին, բայց դրանց հանդեպ հետաքրքրությունը չի կորել նաև 2017-ին: Բաց ուսերով բլուզները լավ են համադրվում նորաձև պրինտերի հետ` ինչպես օրինակ զոլերի: Բլուզն ընտրելի անհրաժեշտ է ուշադրություն դարձնել կառուցվածքի տեսակին. ոճաբանները խորհուրդ չեն տալիս բաց ուսերով բլուզներ կրել շրջված եռանկյունի կառուցվածք ունեցող կանանց:




Բարակ կապիչներ
Հարմարավետ, սեքսուալ ու կանացի: Բարակ կապիչներով բլուզները այս սեզոնի լավագույն ընտրությունն են: Դրանք սովորաբար լինում են մետաքսե, ատլասե:


Վալաններ
Այս սեզոն վալաններն ամենուր են: Միայն թե դրանք ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել, որ մարմնի այն հատվածը, որի վրա դրանք տեղակայված են, տեսողական մեծ են երևում: 



Ասեղնագործություն
Ասեղնագործած բլուզները էլեգանտ ու ամառային տեսք են հաղորդում կերպարին: Դրանք վինտաժային տեսք են հաղորդում կերպարին: Առավել գեղեցիկ են ծաղկային կամ էթնիկ ոճով ասեղնագործությունները:



