Yerevan, 07.July.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահը քննարկել են հայ-իրանական համագործակցության հարցերի լայն շրջանակ

POLITICS

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 14-ին Կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետի և ԻԻՀ առաջին փոխնախագահի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայ-իրանական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Ողջունելով ԻԻՀ առաջին փոխնախագահին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում՝ ՀՀ վարչապետը նշել է. «Ջերմ հիշողություններ ունեմ անցած տարի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած իմ այցից, որը լավ առիթ էր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը հանգամանալից քննարկելու և անելիքները նախանշելու համար: Մենք միշտ կարևորել ենք բարեկամ և հարևան Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը: Իրանը մեր կարևորագույն գործընկերներից է, որի հետ համագործակցության հարուստ օրակարգ ունենք»: Հովիկ Աբրա համյանը վստահություն է հայտնել, որ Իրանի առաջին փոխնախագահի այցը հնարավորություն կտա ամփոփել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և հստակեցնել հետագա քայլերը:

Էսհաղ Ջահանգիրին շնորհակալություն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին Հայաստան այցելելու հրավերի համար և նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում: «Հայաստանը և Իրանն ունեն բազմադարյա բարիդրացիական հարաբերություններ, որոնք միշտ եղել են երկու երկրների ժողովուրդների բարեկամության հիմքում: Հայաստանի Հանրապետությունն իր հատուկ տեղն ունի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ, և մենք որևիցե սահմանափակում չունենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու առումով: Նախորդ տարի Ձեր պաշտոնական այցի ժամÕ �նակ մենք պայմանավորվեցինք՝ յուրաքանչյուր տարի և' Երևանում, և' Թեհրանում հանդիպել, միասին քննարկել առկա բոլոր հարցերը, և, եթե կան խնդիրներ, լուծում տալ դրանց»,- ընդգծել է Իրանի առաջին փոխնախագահը:

ՀՀ վարչապետը և ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալը նախ և առաջ գոհունակություն են հայտնել Իրանի միջուկային ծրագրերի շուրջ կայացած բանակցությունների դրական արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրանք կծառայեն ի շահ տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայուն զարգացման:

Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունի քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, և անհրաժեշտ է շարունակել համատեղ ջանքերը երկկողմ տնտեսական համագործակցության մեծ ներուժն իրացնելու և առևտրատնտեսական հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: Այս համատեքստում Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին կարևորել են հոկտեմբերի 15-ին Երևանում հայ-իրանական գործարար համաժողովի անցկացումը, որը հնարավորություն կտա ակտիվացնել և ընդլայնել գործարար կապերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական փոխշահավետ համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, էներգետիկայի ոլորտի ծրագրերի իրականացմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև զբոսաշրջության և մշակույթի բնագավառներում գործակցության խորացմանը:

Հովիկ Աբրահամյանը և Էսհաղ Ջահանգիրին, մասնավորապես, գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կընթանան և կավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի՝ 2018 թվականին: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է այս ծրագրի իրականացումը, քանի որ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը հնարավորություն կտա մեր երկրին 2018 թվականից ավելացնել գազ-էլեկտրաէներգիա փոխանակման ծավալը: Անդրադարձ է եղել նաև Մեղրիի ՀԷԿ- ի կառուցման հետ կապված հետագա քայլերին: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև անհրաժեշտ են համարվել պարբերական հանդիպումները, որոնք կխթանեն երկու երկրների առևտրատնտեսական կապերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը և ԵԱՏՄ-Իրան հարաբերութուններին առնչվող հարցերի: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարող է լավ հարթակ լինել ԵԱՏՄ-ԻԻՀ համագործակցության համար և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու ԵԱՏՄ-Իրան երկխոսության ձևավորմանը և տնտեսական գործակցության զարգացմանը:

Այնուհետև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հայկական և իրանական կողմերի համանախագահները զեկուցել են երկկողմ պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և պատմամշակութային կապերի սերտացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցումներով են հանդես եկել նաև հայկական և իրանական կողմերի համապատասխան նախարարները: Երկուստեք ընդգծվել է, որ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, բոլոր աշխատանքներն ընթանում են սահմանված ժամկետում և նախատեսված ծավալով, ինչպես նաև մշտական կապի միջոցով լուծում է տրվում ցանկացած հարցի:

Նշված հարցերի համատեքստում ՀՀ վարչապետը և ԻԻՀ առաջին փոխնախագահն անդրադարձել են ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին և Հայաստան-Իրան երկաթգծի նախագծին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության բարելավման և միջանցքի երկայնքով տնտեսական աճի ապահովման հարցում: Կողմերը կարևորել են նաև մշակույթի ոլորտում իրականացվող համագործակցությունը և պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանումը:

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը և Իրանի առաջին փոխնախագահը վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ բարեկամական և կառուցողական համագործակցության զարգացմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:

ՀՀ վարչապետի Հովիկ Աբրահամյանի անունից ԻԻՀ Նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի գլխավորած պատվիրակության պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:

 

Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds